Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, շաբաթ 20 յունւար 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետ՝ Սէյեդ Մորթէզա Ռոհանին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:
Կիրակի, 21 յունւար 2024 թւականին, Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիներում, կիրակնօրեայ Ս. եւ Անմահ Պատարագի ընթացքում, յատուկ հանդիսաւորութեամբ ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագիրը՝ 2024 թւականը «Մարդուժի Պատրաստութեան Տարի» հռչակելու կապակցութեամբ:
Շաբաթ, 20 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց դոկտ. Օշին Յակոբեանին, ով եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին:
Հինգշաբթի, 18 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընդառաջելով Սասուն քաղաքամասի Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի Վարչութեան դիմումին, հանդիպում ունեցաւ վարչութեան ներկայացուցիչներ՝ տկն. Յասմիկ Շահբանդարեանի եւ տկն. Վիոլետ Ալահվերդիի հետ:
Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ, 27 յունւար 2024-ին, Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդուն` Մարտիրոսի տօնն է: Յայտնենք, որ Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Երեքշաբթի, 16 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը խորհրդակցական հանդիպում ունեցաւ Կրթական խորհրդի եւ Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան վարչութեան ներկայացուցիչների հետ:
Երեքշաբթի, 16 յունւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Աւստրալիայի դեսպանուհի՝ Լինդալ Սաչսին (Lyndall Sachs):
Կիրակի, 14 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի, ընդառաջելով «Արաքս» դպրոցի յոբելենական յանձնախմբի ատենապետուհի Իռէն Աբնուսեանի դիմումին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցաւ տկն. Իռէն Աբնուսեանի եւ դպրոցի տեսչուհի Անի Մանուկեանի հետ:
Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Հանրապետութեան նախագահի գործադիր հարցերով տեղակալ եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Մանսուրին կիրակի, յունւարի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին եւ ազգային իշխանութեան ու Թեհրանի հայկական համայնքից տարբեր ոլորտներում ներկայացուցիչների հետ:
Երկուշաբթի, 15 յունւար 2024 թւականին, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանին, որը եկել էր Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ իր շնորհաւորանքները եւ բարեմաղթանքները փոխանցելու Սրբազանին: