Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչի երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչմանը նւիրւած, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի, ապրիլի 10-ին տեղի ունեցաւ տարրական օղակի հայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէսը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:
Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ ապրիլի 9-ին պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի դիւանին:
Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, եւս մեկ քայլ մօտեցաւ այդ համակարգի իրականացմանը:
Չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին սկսւեց Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնած Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 110-ամեակին նւիրւած աշակերտական միասնական ծրագրերի շարանը:
2025 թւականի Ծաղկազարդի, Աւագ Շաբաթւայ, Ճրագալոյցի Ս. Յարութեան Տօների եւ Մեռելոցի եկեղեցական արարողութիւնների ու Ս. Պատարագների Ժամանակացոյցը Թեհրանի Հայոց բոլոր Եկեղեցիներում լինելու է հետեւեալ կարգով՝
Շաբաթ, 5 ապրիլ 2025 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգոր Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապ տօնն էր: Այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Ապրիլի 24-ի միջոցառումներին մեր խուռներամ մասնակցութեամբ, մէկ անգամ եւս աշխարհին ապացուցենք, որ հայ ժողովուրդը համայն աշխարհում պահանջատէրն է իր բռնազաւթւած ու ոտնահարւած իրաւունքների: Հայ ժողովուրդը չի ուրանալու ոչ իր Սրբադասւած նահատակների արդար կանչը եւ ոչ էլ Հայոց Ցեղասպանութիւնը, քանզի Հայոց Ցեղասպանութիւնը լոկ պատմական փաստ չէ, եւ այսօր եւս շարունակւում է հայ ժողովրդի ցեղասպանութիւնը եւ բռնի տեղահանութիւնը, որի կասեցման համար անհրաժեշտ է աննահանջ պայքար: