
Այսու ուրախութեամբ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 21 սեպտեմբեր 2025 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեան եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

«Թեհրան» համալսարանի մշակութային ու հասարակական հարցերի վարչութիւնը, «بنیاد حامیان» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էին՝ «Մէկ օր Թեհրանի համալսարանում» ծրագիրը, որի նպատակն էր, հնարաւորութիւն ընձեռնել Թեհրանի դպրոցների 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին ծանօթանալու համալսարանի կառոյցին, ֆակուլտետներին, հետազօտական կենտրոններին եւ այլնին։

Կարիքաւորներին Օժանդակող մարմինն ըստ իր առաքելութեան՝ բարեսիրական աշխատանքների շարանում՝ շաբաթ, թւականիս սեպտեմբերի 13-ին, իր հովանաւորութեան ներքոյ գտնւող՝ թւով 50 աշակերտ-ուհիներին նւիրեց դպրոցական պարագաներ՝ ուսապարկեր, գրենական պիտոյքներ նաեւ կօշիկներ։

Կիրակի, 14 սեպտեմբեր 2025 թւականին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը հինգ տաղաւար տօներից վերջինն է, որը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-ից-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց շաբաթ՝ սեպտեմբերի 13-ին, դոկտ. Աեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

56 տարիներ է ինչ իրանահայ համայնքում, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան իրականացւում են Համահայկական մարզական խաղերը, որոնք իւրայատուկ աշխուժութիւն են պարգեւում ոչ միայն համայնքների մարզական կեանքին, այլ նաեւ իրանահայ համայնքին:

Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 14 սեպտեմբեր 2025 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:

Հաշւած օրեր են մնացել Իրանի 56-րդ շրջանի Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը՝ սեպտեմբերի 10-ին: Այդ առիթով, ուրբաթ՝ սեպտեմբերի 5-ի առաւօտեան, «Արարատ» մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում օրհնւեց խաղերը խորհրդանշող ջահը:

Այսօր Արցախի անկախութեան տօնն է (սեպտեմբեր 2): Մի տօն, որը օրին հպարտութեամբ եւ արդար ուրախութեամբ մեր սրտերը լիացուց:

Թեհրանի հայոց թեմի 17-րդ գումարման Պատգամաւորական ժողովը իր հերթական նիստը անցկացրեց երէկ՝ օգոստոսի 30-ին, քննարկելով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ Կրօնական խորհրդի կողմից ներկայացւած իրանական ընթացիկ տարւայ բիւջէն: Նիստին ներկայ էր Հաշւեքննիչ մարմինը: