Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ

Խոր ցաւով եւ դառը կսկիծով լսեցինք հանգուցեալ Ղասէմ Սոլէյմանիի նահատակութեան չորրորդ տարելիցի արարողութեան առիթով իրենց յարգանքի տուրքը մատուցող անմեղ ժողովրդի դէմ ահաբեկչական արարքի մասին, որին զոհ գնացին աւելի քան 100 մարդ եւ աւելի քան 140 վիրաւոր:

Խստօրէն դատապարտում ենք նման ահաբեկչական արարքները, որոնք ոչ մէկ ձեւով կարող են Իրանում իրանցիին վախեցնել:

Մեր վշտակցութիւնն ենք յայտնում երկրի հոգեւոր Առաջնորդ Այաթոլլահ Խամենէիին եւ նահատակների ընտանեկան պարագաներին աղօթելով որ Աստւած խաղաղութեան մէջ ընդունի իրենց հոգիները ինչպէս նաեւ աղօթում ենք Իրանի խաղաղութեան ու հզօրացման ի խնդիր:

Աստւածային օրհնութիւն եւ խաղաղութիւն Մեր սիրելի Իրանին:

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ