
Այսու մեր թեմի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ ուրբաթ 21 նոյեմբեր 2025 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը: Այս առիթով, նոյն օրը հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, Ս. Աստւածածին եկեղեցում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. Պատարագ:
Օրւայ պատարագիչն է լինելու Թեմիս Առաջնորդի օգնական՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնը նշւելու է ուխտագնացութեամբ եւ կրօնական յատուկ արարողութիւններով՝
-Հինգշաբթի 20 նոյեմբեր 2025 երեկոյեան ժամը 5:00-ին հսկումի արարողութիւն.
-Ուրբաթ 21 նոյեմբեր 2025 թւականին Ս. Պատարագ.
Սկիզբ ժամերգութեան Ժամը՝ 9:00
Ս. Պատարագ Ժամը՝ 10:00
Քարոզ Ժամը՝ 11:00
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու սոյն ուխտագնացութեան եւ կրօնական արարողութիւններին, եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Սոյն թւականի հոկտեմբերի 24-ին սկսւեցին ոչ-հայկական դպրոցներ յաճախող աշակերտների համար նախատեսւած ուրբաթօրեայ դասընթացները:

Երկուշաբթի, 3 նոյեմբեր 2025 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննէսեանը, նախորդ շրջանի թեմական խորհրդի անդամ՝ պրն. Արմէն Նազարեանը եւ Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեցին՝ Թեհրանի Իսլ. Քաղխորհրդի փոխնախագահ Փարւիզ Սորուրիին, նրա խորհրդական՝ դկտր. Աքբար Բահմանիին եւ նրանց ընկերակցող պատւիրակութեանը:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ թւականիս հոկտեմբերի 24-ին, Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ «Հայ Մշակոյթի տօնին» նւիրւած գեղարւեստական յայտագրով համեմւած միջոցառում, որի ընթացքում գնահատւեցին 2025-2026 ուսումնական տարեշրջանում հանգստի կոչւած հայոց դպրոցների 12 տեսուչներ, փոխտեսուչներ եւ ուսուցչուհիներ:

Ի հետեւում հոկտեմբեի 11-ին հրապարակւած «Ճգնաժամային իրավիճակի տնօրինման 12 ժամեայ դասընթացներ» լուրի՝ (հրապարակւած Կրթական խորհրդի տելեգրամեան ալիքում), Կրթական խորհրդի կողմից կեանքի էր կոչւել արտակարգ իրավիճակների համակարգման յատուկ շտաբ, որի կազմում ներգրաււած են տեսուչներ, փոխտեսուչներ, ինչպես նաեւ հայ հոգեբան-խորհրդատուներ, որոնք ուսումնասիրել են ճգնաժամային իրավիճակների հոգեբանական եւ կազմակերպչական կառավարման ոլորտը։

Չորեքշաբթի, 29 հոկտեմբեր 2025 թւականին (7 աբան 1404), Բուժքոյրերի օրւայ առիթով, Իրանի Հանրապետութեան նախագահ դկտր. Մասուդ Փեզեշքեանի եւ բուժքոյրական համակարգի տնօրէնի ներկայութեամբ, տեղի ունեցաւ օրինակելի բուժքոյրերի մեծարման միջոցառում:

Ուրբաթ, 24 հոկտեմբեր 2025 թւականի երեկոյեան, Հ.Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Իրան–Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների, ազատորդիների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւած թէյասեղան-հանդիպումը:

Սոյն թւականի հոկտեմբերի 2-ին եւ 3-ին, Կրթական խորհուրդը աշակերտների կրթական մակարդակի բարձրացման նպատակով կազմակերպել էր հանդիպում միջնակարգ օղակի աշակաերտների եւ իրենց ծնողների հետ՝ հինգշաբթի, հոկտեմբերի 2-ին «Սողոմոնեան» դպրոցի սրահում 120 հոգու մասնակցութեամբ, իսկ ուրբաթ՝ հոկտեմբերի 3-ին «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում 30 հոգու մասնակցութեամբ:

Թեհրանի տրանսպորտի հարցերով Քաղաքապետի տեղակալ Մոհսէն Հորմոզին երկուշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հետ, եւ Սրբազան Հօրն է փոխանցել «Սուրբ Մարիամ» մետրոկայանի բացման հանդիսաւոր արարողութեան հրաւէրը։

Երկուշաբթի՝ 27 հոկտեմբեր 2025 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի օգնական Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանի այցելեցին ինքնաշարժի արկածից վիրաւորում ստացած Տ. Սարգիս քհնյ. Խոսրովեանի երէցկնոջը: