Ուրբաթ՝ մայիսի 2-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում, Սասուն թաղամասում գործող Սրբոց Թարգմանչաց եկեղեցւոյ Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կանանց եկեղեցասէր, «Հայ կին» միութեան կից «Արմենուհի», Թեհրանի «Փերիոյ» կրթասիրաց եւ Հ. Մ. «Սիփան» միութիւնների նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Յիշելով անցեալը կերտենք ապագան» խորագրով գեղարւսետական միջոցառում:
Հինգշաբթի՝ մայիսի 1-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ «Կոմիտաս» համերգասրահում տեղի ունեցաւ Հայոց Մեծ Եղեռնի 110-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում՝ մասնակցութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ ՀՀԸՄ-ի «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախմբերի ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ Արեգ Մարգարեանի դաշնամուրային ընկերակցութեամբ:
Չորեքշաբթի՝ ապրիլի 30-ին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միւթեան նախաձեռնութեամբ, միութեան համագումարների դահլիճում տեղի ունեցաւ բանախօսական երեկոյ՝ «Ցեղասպանութիւնը եւ մեդիան» թեմայով:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման առիթով թւականիս ապրիլի 25-ին Հ.Բ.Ը.Մ.-ի Մշակութային խմբի նախաձեռնութեամբ միութեան կենտրոնատեղիում կազմակերպւել էր երաժշտական երեկոյ, որի ընթացքում ելոյթներով հանդէս եկաւ միութեան «Ամարաս» երաժշտական խումբը նաեւ իրականացաւ ասմունքային կատարումներ:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչման միութիւնների ծրագրերի շարանում թւականիս ապրիլի 26-ին միասնական գեղարւեստական բանախօսական երեկոյ էր կազմակերպւել «Սարդարապատ» թաղամասում, նախաձեռնութեամբ Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Հ. Մ. «Սարդարապատ» եւ «Հայ կին» միութեան կից «Անի» միութիւնների: Սկզբում ներկաները միութեան բակում խնկարկում էին Սրբադասւած նահատակների յիշատակին:
Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի միջոցառումների շարանում թւականիս ապրիլի 29-ին միասնական գեղարւեստական-բանախօսական ծրագիր էր կազմակերպւել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում նախաձեռնութեամբ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի եւ Հայաստանեայց Առաքելական եկեղեցույ հոգեւոր եղբայրակցութեան: Տէրունական աղօթքօվ մեկնարկած միջոցառման բացման խօսքով հանդէս եկաւ Արսինէ Խաչատրեանը ընդգծելով, որ այս ծրագրերի նպատակն է աշխարհին ապացուցել որ անմահ է մեր ժողովրդի ոգին: Ընթացքում Հայոց Ցեղասպանութեան դրդապատճառների եւ Օսմանեան կայսրութեան վայրագութիւնների մասին ցուցադրւեց փաստագրական ֆիլմ:
Մարդասիրական կեցւածքն ու իրարօգնութիւնը հայ հասարակութեան մէջ անծանօթ երեւոյթ չէ, յատկապէս ներկայ տնտեսական մտահոգիչ զարգացումները, որոնք անելային կացութեան են մատնել համեստ ապրող ընտանիքներին:
Երկուշաբթի, թւականիս ապրիլի 14-ին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, ինչպէս ամէն տարի, այցելեց Սասուն քաղաքամասում գտնւող «Ա. Աւետիսեան» բուժարանը:
Մէկ դար ու տասը տարի է անցնում Հայոց Ցեղասպանութիւնից, սակայն գիտակից հայը ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի եկաւ ապացուցելու, որ տէրն է իր մէկուկէս միլիոն անմեղ զոհերի արեան արդար կանչի եւ ոչ ոք իրաւունք չունի ժխտելու, կամ ուրանալու հայ ժողովրդի արդար պայքարը եւ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը: