«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ, երկուշաբթի, 1 մայիս 2023 թւականին, դասախօսական երեկոյ էր կազմակերպւել Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յովհ. Թումանեան» դահլիճում:
Շաբաթ, 29 ապրիլ 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան ներկայացուցիչներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր հովանաւորութիւնը եւ օրհնութիւնը խնդրելու Միութեան 40-ամեակին նւիրւած ձեռնարկի կապակցութեամբ:
Կիրակի, ապրիլի 30-ին Թեհրան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի նախագահ Իշխան Զաքարեանն այցելեց Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի առաջին տեղակալ դոկտ. Մահին Ֆարհադիզադէին:
Ամենայն հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրը՝ փետրւարի 19–ը, 2008 թւականից ի վեր, ՀՀ Գրողների միութեան եւ ՀՀ Կառավարութեան որոշմամբ Հայաստանի Հանրապետութիւնում հռչակւել է գիրք նւիրելու օր:
Նախորդ տարւայ նոյեմբեր ամսին, Երեւանի Յովհաննէս Թումանեանի տուն թանգարանի տնօրէն՝ Անի Եղիազարեանի կողմից Կրթական խորհրդին տեղեկացւեց, որ 2023 թւականի մարտին լրանում է Յովհաննէս Թումանեանի մահւան 100-րդ տարելիցը եւ այս կապակցութեամբ մէկ տարւայ ընթացքում՝ Հայաստանում եւ Սփիւռքում նախատեսւել են բազմաթիւ ծրագրեր նւիրւած Մեծ գրողի կեանքին ու ստեղծագործութիւններին:
Հինգշաբթի, ապրիլի 27-ի երեկոյեան իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել ի յիշատակ՝ շնորհաշատ վաղամեռիկ երիտասարդ գեղանկարչուհի՝ Նինա Մովսիսեանի եւ նրա անւամբ բարեգործական հիմնադրամի պաշտօնական բացման արարողութեանը:
Երէկ՝ ապրիլի 29-ին Հ. Մ. «Սիփան» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցասէր կանանց միութեան, Փերիոյ կրթասիրաց եւ «Հայ կին» միութեան կից «Արմենուհի» միութիւնների կազմակերպւել էր՝ Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած միասնական ձեռնարկ, «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:
ՊԱՀԱՆՋԱՏԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՒԱՔ
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում
27 Ապրիլ 2023թ.
Հայոց Ցեղասպանութեան 108-ամեակին նւիրւած ձեռնարկների շարանում, Հ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ «Հայ Կին» միութեան կից «Անահիտ» միութեան եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի, ուրբաթ, ապրիլի 28-ին բանախօսական-գեղարւեստական միջոցառում էր կազմակերպւել միութեան «Արցախ» սրահում:
Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից մօտ մէկ ամիս անց՝ հաշւի առնելով վերականգնողական աշխատանքների հրատապ անհրաժեշտութիւնը, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հրաւէրով կայացաւ հանդիպում՝ հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների գործընթացի արագացման օրակարգով: