Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կայացաւ «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում» խորհրդաժողովը

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովի շրջանակներում, կիրակի փետրւարի 18-ին, Հայ Հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում, իրանցի փորձագէտների եւ լսարանի մասնակցութեամբ, կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով, որի խորագիրն էր՝ «Իրանի ու Հայաստանի ազգային անվտանգութիւնը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային սպառնալիքների շրջագծում»:

Խորհրդաժողովին ելոյթներով հանդէս եկան՝ Հայաստանից հրաւիրւած դասախօսները եւ Իրանից փորձագէտներ: Իրանի եւ Հայաստանի պետական օրհներգերով մեկնարկած խորհրդաժողովին, Կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Արտոյտ Զոհրաբեանը, բեմ հրաւիրելով խորհրդաժողովի նախագահութեանը:

Խորհրդաժողովը նախագահում էին՝ Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը, տարածաշրջանային հարցերով քաղաքական վերլուծաբան Ջաֆար Խաշէն եւ «Աբրար մոասեր» միջազգային ուսումնասիրութիւնների ու հետազօտութիւնների կենտրոնի տնօրէն Շոէյբ Բահմանը:

Խորհրդաժողովին դասախօսութեամբ հանդէս եկաւ Կովկասի հարցերով վերլուծաբան Մաջիդ Քարիմին, անդրադառնալով Իրան-Հայաստան ռազմավարական յարաբերութիւնների համատեքստում Հայաստանի Սիւնիքի մարզի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորութեանը:

ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան արեւելման փոփոխութեանը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգներին:

Համալսարանի դասախօս, քաղաքական հարցերի վերլուծաբան եւ գիտա-հետազօտող դոկտ. Ահմադ Քազեմին ներկայացրեց Իրանի ազգային անվտանգութիւնը Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի ճգնաժամին առճակատւելու պայմաններում, ի դէմս՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայէլի, Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի առանցքներին: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանի, Հայաստանի, Չինաստանի եւ Ռուսաստանի յարաբերութիւններին:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձաւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմութեան անելիքներին առկայ ճգնաժամի յաղթահարման գործում թեմային:

Խորհրդաժողովի եզրափակիչ փուլում ներկաներին իր խօսքը փոխանցեց Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն անդրադառնալով հարեւան եւ բարեկամ երկրների՝ Իրանի եւ Հայաստանի մշակութային, պատմական եւ քաղաքակրթական բազամաթիւ ընդհանրութիւններին, եւ նշեց, որ դրանք երկու երկրների տարածաշրջանային շահերի համընկման պատճառ են դարձել:

Պատգամաւորը մատնանշեց, նման յարաբերութիւնների ամրապնդման անհրաժեշտութիւնը եւ կարեւորեց Իրանի հաւասարակշռւած քաղաքականութիւնը տարածաշրջանում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկաներին առիթ էր տրւում հարցումների, որոնց համապարփակ բացատրութիւններ էին փոխացնում դասախօսները: Նաեւ հնչում էին տեսակէտներ եւ առաջարկութիւններ:

Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ