Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ ա.կաթողիկոսը Ղազւինի, Ռաշտի եւ Անզալիի հայ հաւատացեալներին այցելեց

Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հինգշաբթի, մայիսի 17-ին հովւապետական այցով գտնւեց Ղազւինում, ուր Ս. Հռիփսիմէ եկեղեցում Վեհափառ Հայրապետին դիմաւորեցին՝ Ղազւինի կուսակալ Միրբահային եւ տեղի հոգեւոր դէմքեր, Ղազւինի Հայոց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամներ, տեղի հայկական համայնքը եւ եկեղեցու շրջափակի հանրակացարանում գտնւող հայ ուսանող-ուսանողուհիները: Կանոնական աղօթքից յետոյ՝ Վեհափառ Հայրապետը եկեղեցում իր հայրապետական պատգամը յղեց հաւատացեալ ժողովրդին:




