Խաղերը լինում են բազմաբովանդակ եւ ներկայացնում են իրական կեանքի խաղարկային մոդելներ, որոնք կարող են փոխանցւել նաեւ ուսուցչի միջոցով: Երեխանները խաղի միջոցով կարողանում են զարգացնել իրենց յուզական զգացողութիւնները, ստեղծագործական մտածողութիւնը, առհասարակ մտածողութիւնն ու երեւակայութիւնը։
2023 թւականի փետրւարի 19-ից՝ Յովհաննէս Թումանեանի ծննդեան օրւանից սկսած Թեհրանի Հայոց Թեմի Կրթական խորհրդի կողմից յայտարարւեց թումանեանական տարի եւ որոշում կայացւեց, որ մէկ տարւայ ընթացքում իրականացւած եւ իրականացւելիք բոլոր միջոցառումները, նւիրւեն մեծանուն բանաստեղծի մահւան 100-ամեայ տարելիցին:
Ուրբաթ, 4 օգոստոս 2023 թւականի կէսօրին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ընկերակցութեամբ՝ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը եւ «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սեւան Դանիէլեանը այցելել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութիւն եւ հանդիպում են ունեցել Ի. Իսլ. Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցելու նպատակով, իրանահայ հայոց թեմի մարզական պատւիրակութիւնները օգոստոսի 3-ի առաւօտեան մեկնեցին Հայաստան՝ Գիւմրի, որտեղ տեղի է ունենալու մարզական խաղերի բացման արարողութիւնը:
Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 13 օգոստոս 2023 թւականին, Վերափոխումն Ս. Աստւածածնի տօնն է: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ:
Չորեքշաբթի, 26 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ի.Ի.Հ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանին:
Յանուն Արցախի՝
«Ղօղանջ Զարթօնքի» կարգախօսով մի խումբ թեհրանահայ ակտիւիստների նախաձեռնութեամբ եւ Թեհրանի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի ու Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի հովանաւորութեամբ յուլիսի 24-ին եւ 25-ին ժամը 12:00-ին հնչեցին Թեհրանի հայոց թեմի բոլոր եկեղեցիների զանգերը:
Երեքշաբթի 25 յուլիս 2023 թւականին, «Ղօղանջ զարթօնքի» արշաւի միջոցառման մեկնարկից առաջ, Թեմիս Առաջնորդ գերշ, Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հեռախօսազրոյց է ունեցել Արցախի Հանրապետութեան երրորդ նախագահ Բակօ Սահակեանի հետ:
Շաբաթ, 22 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց ՀՀ «Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի» նախագահ Մարիաննա Մամեանին եւ գլխաւոր քարտուղար Սաթի Աթոյեանին, ընկերակցութեամբ «Զարթօնք» պարախմբի ղեկավար Լորետա Աւետիսեանի:
Շաբաթ, 22 յուլիս 2023 թւականի երեկոյեան, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում Թեմական խորհրդի հրաւէրով՝ ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Ի. Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպում կայացաւ Համահայկական 8-րդ ամառային խաղերի Գործադիր յանձնախմբի հետ: