Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԳԻՐ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԶՕՐԱԿՑՈՒԹԵԱՆ

Ցաւօք, վերջին օրերին հերթական անգամ ականատես եղանք Իրանի դէմ թշնամական Սիոնիստական վարչակարգի ոճրագործութեանը, որի ընթացքին Դամասկոսում Իրանի հիւպատոսութեան շէնքում նահատակւեցին պարտադրւած պատերազմի ժամանակաշրջանի մի շարք վետերան գեներալներ եւ Իսլամական Հանրապետութեան համակարգի այլ ռազմական խորհրդականներ ու կցորդներ:

Ուստի, խստօրէն դատապարտելով այս ոճրագործութիւնը, անձնապէս եւ յանուն մեր Կրօնական եւ թեմական խորհուրդների ու ենթակայ մարմնների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւններն ու կարեկցանքն ենք յայտնում Երկրի Հոգեւոր Առաջնորդ Այաթոլլահ Խամենէին, Իրանի հանրապետութեան նախագահ Այաթոլահ Ռէիսիին, Իրանի ազնիւ ժողովրդին ու նահատակների ընտանիքներին:

Նշենք, որ ցանկացած յանցագործութիւն, որը խաթարում է Իրանի ու իրանցիների անվտանգութիւնն ու խաղաղութիւնը, դատապարտանքի է արժանի։

Այս առիթով նահատակների հոգիների համար առ Աստւած հայցում ենք աստւածային ողորմութիւն եւ մեծ համբերութիւն իրենց ընտանիքներին։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ