Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Սկաուտական Միութեան սկաուտ ներկայացուցիչներին, որոնց ընկերակցում էր Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ՝ տկն. Սոֆի Ջաղարբէգեանը:
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 15-ին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը այցելեց Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանութիւն, որտեղ Սիրիայի դեսպան դոկտ. Շաֆիղ Դայուբին ներկայացրեց մեր եկեղեցու եւ համայնքի խոր ցաւակցութիւնը եւ վշտակցութիւնը` փետրւարի 6-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի հետեւանքով պատճառւած բազմաթիւ մարդկային զոհերի կապակցութեամբ:
Երկուշաբթի, թւականիս փետրւարի 13-ի երեկոյեան ժամը 4-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում կատարւեց երեկոյեան ժամերգութիւն, որին յաջորդեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը: Ապա տեղի ունեցաւ անդաստանի արարողութիւն եւ Սուրբ խորանից իջեցւած Աշխարհի Լոյս Յիսուս Քրիստոս խորհրդանշող մոմով վառւեց ատեանում դրւած սեղանի մոմերը, ապա Քրիստոս փառաց թագաւոր շարականի երգեցողութեան ներքոյ Քահանայ Հայրերի միջոցով տեղի ունեցաւ նորածինների եւ փոքրիկ երեխաների տաճար ընծայման արարողութիւնը եւ Սրբազան Հայրը ընծայւած երեխաներին պարգեւեց մէկական խաչ:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-ամեակի տօնակատարութեան կենտրոնական յանձնախումբ:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Թեմական Խորհրդի կողմից կեանքի է կոչւել 2023 թւականի Ապրիլ 24-ի 108-ամեակի ոգեկոչման կենտրոնական յանձնախումբ:
Երկուշաբթի, թւականիս փետրւարի 13-ին, տօնն էր Ղեւոնդեանց քահանայից։ Հոգեւոր Հայրեր, որ 451 թւականին Աւարայրի մեծ ճակատամարտում, Ղեւոնդ երէցի նման արիացեալ ոգով՝ զինավառեցին վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարմնաւոր բանսարկոյի դէմ դուրս եկած զօրավարներին։
Երկու տարւայ դադարից յետոյ, հինգշաբթի, փետրւարի 9-ին, մեկնարկը տրւեց Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Համադպրոցական խաղերի 45-րդ շրջանի:
Կիրակի, թւականիս փետրւարի 5-ին, Կրթական խորհրդի կողմից գործուղղւած ներկայացուցիչներ՝ Տ. Գրիգորիս քահանայ Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ Կրօնի ուսուցուհի՝ Սիլւա Գրիգորեանը հանդիպում ունեցան ասորի համայնքի ներկայացուցիչների, մասնաւորապէս` ասորի Քաղդեական կաթոլիկ եկեղեցու քահանայ՝ հայր Ռայան Իսային, Արեւելեան ասորի եկեղեցու քահանայ՝ տէր Իւբալիթ Ալդոյի եւ Կրօնի ուսուցուհի՝ Ժանէթ Խամիս Հեսարի հետ:
Չորեքշաբթի, թւականիս փետրւարի 1-ին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի սրահում, Կրթական խորհրդի Աշակերտական խորհուրդները համակարգող յանձնախմբի կողմից կազմակերպւել էր հանդիպումներ, հայկական դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների եւ դպրոցների փոխտեսուչների ու ծնողական խորհուրդների անդամների հետ:
Շաբաթ, յունւարի 28-ին Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հերթական հանդիպումը Կրթական հետազօտութիւնների պլանաւորման կազմակերպութեան (سازمان پژوهش و برنامه ریزی آموزشی) դասագրքերի հեղինակային գրասենեակի եւ իմաստութեան եւ կրօնական գիտութեան բաժնի տնօրէն՝ Հոջաթ ալ-Իսլամ Դոկտ. Մոլայիի հետ: