«ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ԹՈՂ ԱՆՏԱՐԲԵՐ ՉՄՆԱՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԲԱՔՒԻ ՑԵՂԱՍՊԱՆ ԿԵՑՒԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ»
Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը երեքշաբթի 20 սեպտեմբեր 2023 թւականին, խորհրդարանական լսումների օրակարգային միջնամասում ելոյթի ժամանակ դիմել է երկրի բարձրաստիճան ատեաններին ու պաշտօնեաներին յորդորելով անտարբեր չմնալ Արցախում տիրող իրավիճակի եւ Բաքւի սանձազերծւած քայլերի նկատմամբ:
Մեր ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի 23, 24 եւ 25 սեպտեմբեր 2023 թւականի երեկոյեան ժամը 5:00-ին, մեր բոլոր եկեղեցիներում տեղի կունենայ երեկոյեան ժամերգութիւններ եւ յատուկ աղօթք՝ Արցախի մեր ժողովրդի կենաց ապահովութեան եւ ընհանրապէս մեր ժողովրդի բարօր կեցութեան համար:
Կոչ ենք անում, որ այս օրերին բոլորս աղօթենք մեր ժողովրդի եւ յատկապէս Արցախի մեր ժողովրդի բարօր եւ խաղաղ կեցութեան համար:
Յայտնենք որ նոյն ժամերին ի զօրակցութիւն Արցախայայութեան 5 րոպէ տեւողութեամբ կը ղօղանջեն մեր եկեղեցիների զանգերը:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Չորեքշաբթի, 20 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եւ Ս. Գէորգ Եկեղեցիների եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներ՝ պրն. Յովսէփ Յովհաննիսեանին եւ տկն. Քլարիս Այվազեանին: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Քրիստոնէական դաստիարակութեան բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը:
Երէկ՝ սեպտեմբերի 19-ի կէսօրին Ադրբեջանը լայնածաւալ ռազմական գործողութիւններ է սկսել Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ յատկապէս թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը:
Արցախի եւ ողջ հայութեան համար այս ճակատագրական իրողութիւններով մտահոգ, երէկ անմիջապէս պատերազմի սկսելուց ընդամէնը ժամեր անց, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը մեծ դժւարութեամբ հեռախօսակապ են հաստատել Արցախի նախկին նախագահ Բակօ Սահակեանի եւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի հետ:
Այսու ուրախութեամբ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 24 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 18 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան փորձագէտ տկն․ Ռաշիդ Բէյգիին եւ Ուսումնական բաժնի վարիչ Տկն․ Բաղերիին ու տարբեր երկրներ մեկնող Իրանի դեսպանատների մշակութային կցորդներին, որոնք եկել էին Սրբազան Հօրը հանդիպելու եւ նրա օրհնութիւնն ու բարի խորհուրդներն ստանալու համար։
Կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է՝ Ս․ Խաչի վեր բաձրացման եւ փառաբանութեան տօնը։ Խաչվերացի տօնը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց աւանդական Անդաստանի եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը։
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին տեղեկացնում ենք, որ Ս․ Խաչվերաց տօնի երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում մատուցւող Ս. եւ Անմահ Պատարագը, տեղի չի ունենալու։
Ուստի յայտնում ենք, որ կիրակի 17 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան իւրաքանչիւր եկեղեցում, Ս․ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի կունենայ աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ Ս. պատարագի ժամը 16:30-ին
Քարոզ ժամը 17:30-ին
Անդաստան ժամը 18:00-ին
Երկուշաբթի 18 սեպտեմբեր 2023 թւականին, յիշատակ մեռելոց է:
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2023 թւականին, Սուրբ Մինաս եկեղեցում, Ձեռամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Արժ. Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի օրհնւեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը, որով բոցավառւելու է խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանան Համահայկական խաղերը։