Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏԱՒՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. ԲԱԳՐԱՏ ԱՐՔ. ԳԱԼՍՏԱՆԵԱՆԻ ԱՅՑԸ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Հինգշաբթի, 15 փետրւար 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում հիւրընկալեց Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Արք. Գալստանեանին, ով Թեհրան է ժամանել մասնակցելու՝ «ՀՈՒՍԿ» հաստատութիւն նախաձեռնութեամբ կազմակերպւած «Հայ Դատն Այսօր» 15-րդ խորհրդաժողովին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր ուրախութիւնը յայտնեց հանդիպման առիթի կապակցութեամբ:

Զրոյցի ընթացքում ընդհանուր անդրադարձ կատարւեց Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակին եւ խորհրդաժողովի օրակարգերին: Սրբազան Հայրը անդրադարձ ունեցաւ նաեւ համայնքիս եկեղեցական եւ ազգային կեանքին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ