
Երկուշաբթի, 18 Օգոստոս 2025 թւականին, Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի նախաձեռնութեամբ կայացաւ տօնական խրախճանք՝ Ս. Աստւածածնայ Վերափոխման (Խաղողօրհնէք) տօնի առիթով:

Հպարտութեամբ տեղեկացանում ենք, որ հայոց ազգային «Արարատ» դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի՝ Լեթիսիա Գրիգորեանցը, 8-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Արփա Խաչատրեանը, Մերլին Մայիլեանը եւ «Մարիամ» հաստատութեան տղայոց դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ՝ Դանթէ Թահմասեանը մասնակցել են Թեհրանում կայացած կրտսեր-պատանեկան բասկետբոլի միջակումբային խաղերին եւ գրանցել են յաջողութիւններ:

Կիրակի, 17 օգոստոս 2025 թւականին, տօնն էր Ս. Աստւածածնայ Վերափոխման եւ Խաղողօրհնէքի: Սոյն տօնը նաեւ համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այսու Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 օգոստոս 2025 թւականին, տօնն է Ս. Աստւածածնայ Վերափոխման: Սոյն տօնը համընկնում է Ս. Աստւածածին եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հովանաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի օգոստոսի 18-ին 2025թ., Յիշատակ Մեռելոց է:
Յընթացս Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է Խաղողօրհնէքի աւանդական արարողութիւնը:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու Ս. Պատարագի արարողութեան, որպէսզի էապէս հաղորդւեն օրւայ խորհուրդով եւ վերանորոգեն քրիստոնէական իրենց հաւատքը:
Խորհուրդ ունեցող հաւատացեալներից խնդրում ենք, խաղողները յանձնել՝ շաբաթ թւականիս օգոստոսի 16-ին, առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ երեկոյեան ժամը 8:00-ը, պատկան եկեղեցու Եկեղեցական խորհրդին:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, ստացաւ «Կանաչ կառավարման» անւամբ վկայականը:

Կիրակի 27 յուլիս 2025 թւականին, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի այլակերպութեան կամ պայծառակերպութեան տօնը:
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարգ եւ յաւուր պատշաճի քարոզեցին պատարագիչ հայրերը։

«Հինգերորդ դարի հայ վանական Եղիշէ Չարենցի» աֆորիզմները Աստծոյ ճանապարհին նահատակութեան մասին լաւ փորագրւած են հայերի պատմական յիշողութեան մէջ, (գիտակցւած մահը, յաւերժութիւն է, իսկ անգիտակից մահը, մահ)։

Ազատորդի Վետերան Յովհաննէս (Ռաֆիկ) Ազիզեանի դառնաղէտ մահից անցնում են 40 օրեր: Մարդ ով մասնակից եղաւ Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ 8-ամեայ պատերազմին եւ գերեվարւեց:

«ԱԼԻՔ»-ի յատուկ ռեպորտաժը մայրաքաղաքի բնակելի թաղամասերի եւ ազգային կառոյցների վրայ Իսրայէլի յարձակման եւ փրկւածների հետ հարցազրոյցների մասին

Սիոնիստական ռեժիմի սանձազերծած 12-օրեայ պատերազմը դատապարտելու նպատակով, չորեքշաբթի թւականիս յուլիսի 9-ին, Թեհրանում Իսլամական մշակոյթի եւ մտքի հետազօտական ինստիտուտի, եւ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գերատեսչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւել էր խորհրդաժողով՝ ներկայութեամբ Իրանի Իսլամական խորհրդարնում կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների պատգամաւորների եւ հոգեւոր առաջնորդների: