Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ՝ Յեղափոխութեան յաղթանակի 45-ամեակին նւիրւած միջոցառում՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների պատւին

Իրանի Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 45-րդ տարեդարձի մեծարման պետական ծրագրերի շրջանակում, Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան՝ մշակութային աշխատանքների, միութիւնների եւ հաւաքականութիւնների գերատեսչութեան կողմից կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում, մասնակցութեամբ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի:

Միջոցառումը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, իսկ օրւայ հաղորդավար Արտոյտ Զոհրաբեանը ներկաներին հրաւիրեց դիտելու տեսաֆիլմ, որը ներկայացնում էր Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի այցելութիւններն Իրանում միաստւածեան կրօնների հետեւորդների նահատակների ընտանիքներին: Ապա հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու նախարարութեան մշակութային աշխատանքների, միութիւնների եւ հաւաքականութիւնների հարցով գերատեսուչ Էսմայիլ Ջանալիփուրը: Նա իր ելոյթի ընթացքում նշեց, որ Իսլամական Հանրապետութեան նպատակն է՝ Իրանի եւ Իրանի համայն ժողովրդի վեհութիւնը եւ կարեւորեց համակարգի ժողովրդական դրոյթը: Նա ընդգծեց, որ նախարարութիւնը վերջին, յատկապէս, երկու տարիներին իւրայատուկ ուշադրութիւն է դարձրել Իրանում կրօնական փոքրամասնութիւններին, եւ կայացած հանդիպումը միաստւածեան կրօնների արւեստի, մշակոյթի եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ բացայայտ վկան համարեց այդ իրականութեան:

Միջոցառումը զուգորդւած էր բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ելոյթներով: Իրենց խօսքերը փոխանցեցին հրեաների, ասորիների եւ զրադաշտների մտաւորական ներկայացուցիչները:

Բանախօսներից էր իրանահայ Անդրէ Գալստեանը, որը հակիրճ անդրադարձաւ Իրանում հայկական երաժշտութեան պատմական տւեալներին ու ներկայացրեց մի քանի հայ անւանի երաժիշտների:

Յայտագրին մաս էին կազմում ասմունքային եւ երաժշտական կատարումներ, որի ընթացքում մեներգերով եւ ասմունքով հանդէս եկան ասորի, հայ եւ հրեայ արւեստագէտներ: Իրանական յեղափոխական երգով հանդէս եկաւ Հարմիկ Տէր-Մովսիսեանը:

Եզրափակիչ խօսքի համար ամբիոնի մօտ հրաւիրւեց Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին: Իր ելոյթի ընթացքում նախարարը կարեւորեց Իրանում միաստւածեան կրօնների եւ էթնիկ փոքրամասնութիւնների ընդհանրութիւնները, որը կազմում է Իրանի հազարամեայ պանծալի պատմութիւնը: Նա նշեց, որ մենք միաստւածեան կրօնների հետ միասին հազարաւոր տարիներ է ինչ ապրում ենք խաղաղ գոյակցութեամբ եւ միասին ենք կերտել Իրանի պատմութեան էջերը՝ ինչպէս Իսլամական յեղափոխութեան յաղթանակի տարիներին եւ պարտադրեալ պատերազմի օրերին, երբ միասնաբար պայքարեցինք յանուն Իրանի անկախութեան ու տարածքային ամբողջականութեան եւ մեծարեց միաստւածեան կրօնների նահատակների յիշատակը: Նա նշեց, որ նախարարութիւնը համարւում է երկխօսութեան, հաղորդակցութեան ու փոխգործակցութեան կենտրոն: Նա կարեւորեց Իրանի արւեստի երկնակամարում Իրանի կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների անժխտելի դերակատարութիւնը եւ նախարարութեան պատրաստակամութիւնը յայտնեց արւեստի, մամուլի, հրատարակչութեան եւ գեղարւեստի ոլորտում նախարարութեան համագործակցութիւնը:

Միջոցառմանը ներկայ էին Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի տեղակալ եւ խորհրդարանական հարցերով Սէյէդ Մոհամմադ Հաշեմին, Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներ, ինչպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Իրանի Հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Զօրիկ Կարապետեանը, քահանայ հայրեր եւ հայ արւեստի ու մշակոյթի դէմքեր:

Լուրը՝ «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ