Իրանահայ համայնքում քիչ չեն այն բարերաները, որոնք իրենց համակ կեանքով ու ունեցւածքով իրենց անժխտելի դերն են ունեցել համայնքի կեանքի բարգաւաճման եւ զարգացման գործում:
Իսլամական Իտ էլ Ատհայի-Էյդ Ղուրբանի տօնի առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շնորհաւորական գրեր յղեց երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէին, Հանրապետութեան նախագահ Դկտ. Ռաիսիին, եւ Իսլամական Խորհրդարանի, Դատական ուժի եւ պետական ու հոգեւոր բարձրաստիճան այրերին։
Իր շնորհաւորագրի մէջ թեմակալ առաջնորդը յանուն Թեհրանի թեմի ողջ հայութեան եւ ինչու չէ նաեւ իրանահայութեան ջերմօրէն շնորհաւորում է երկրի ղեկավարութիւնն ու իրանցի մեծ ժողովուրդը, մաղթելով որ Իրանը մնայ միշտ զօրաւոր ու կանգուն, որպէսզի կարողանայ յաղթահարել հեռակայ թէ մօտակայ թշնամիներից իրեն եկած որեւէ մէկ շարժում կամ յարձակում:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Հոգեգալստեան «Պենտեկոստէի» տօնին յաջորդող կիրակին մեր եկեղեցին ոգեկոչում է յիշատակը Եղիա մարգարէի, իսկ նրա յաջորդ օրը յիշատակւում է Ս. Հռիփսիմէի եւ իր ընկերուհիների տօնը։
Մեր եկեղեցին սրբոց տօները տօնում է երկուշաբթի մինչեւ շաբաթ՝ բացի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը, որոնք վերապահւած են ապաշխարութեան, բացառութեամբ Յիսնակաց շրջանին զուգադիպող չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։
Արդարեւ Հոգեգալուստեան կիրակի օրւան յաջորդող երկուշաբթի օրը մեր եկեղեցին յատուկ շարականներով եւ հանդիսաւորութեամբ տօնում է Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը։
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ կիրակի, 2 յուլիս 2023 թւականին, յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսանութերորդ տարեդարձի առիթով:
Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեան նախագահելու եւ այս առիթով իր պատգամը տալու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Արդ, սիրով մեր ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք ներկայ գտնւելու Ս. Պատարագին եւ Հայրապետական մաղթանքին եւ աղօթելու մեր սիրեցեալ եւ քաջակորով հայրապետի կեանքի արեւշատութեան, առողջութեան եւ ազգային, եկեղեցանւէր գործունէութեան ի խնդիր:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երեքշաբթի, 20 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Իրանի Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան՝ Կրօնների եւ մշակոյթների երկխօսութեան բաժնի փորձագէտներ տկն․ Ռաշիդ Բէյգիին, պրն. Ամերիին եւ պրն. Ազադին, որոնք եկել էին Սրբազան Հօր աջակցութեամբ ծրագրաւորելու յառաջիկայ ամիսներում Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան եւ Հայոց Առաքելական եկեղեցու (Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան) հետ կայանալիք համագումարը։
Երկուշաբթի, 19 յունիսի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Գրողների Միութեան վարչութեան նորընտիր կազմի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայ աշխատանքների մասին:
Երկուշաբթի, 19 յունիսի 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Սպահանի հայոց թեմից Թեհրան ժամանած՝ ճամբարի մասնակից «Արմէն» տարրական երկսեռ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ-աշակերտուհիներին, որոնցից մէկը Շահինշահրի Սրբոց Վարդանանց մէկօրեայ վարժարանի 6-րդ դասարանի սան էր:
Շաբաթ, 17 յունիս 2023 թւականի երեկոյեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրընկալեց Ղոմի Կրօնագիտութեան համալսարանի յատուկ հրաւէրով Կանադայից Իրան ժամանած Մենոնայթ եկեղեցու համալսարանների երեք դասախօսներին գլխաւորութեամբ՝ Հարրի Հիւբների (Harry Huebner), որին ընկերակցում էին Էմի Ֆրիկհոլմ (Amy Frykholm), Տիմ Ռեարդօն (Tim Reardon) եւ Քրիս Հիւբնէրը (Chris Huebner):
Ուրբաթ, 16 յունիս 2023 թւականի առաւօտեան, 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների ընթացքին, Թեհրանի կուսակալութեան քաղաքական հարցերի տեղակալ դոկտ. Շայանը այցելեց Կենտրոն (Ս. Սարգիս) ընտրատեղամաս, որտեղ նաեւ հանդիպում ունեցաւ Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հետ:
Այսու տեղեկացնում ենք, որ Սպահանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Վրէժ Տէր Մարտիրոսեանը, Սպահանի թեմի Թեմական խորհրդի անունից շնորհաւորել է Թ.Հ.Թ. 17-րդ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնների առիթով:
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հետ հեռախօսազրոյցում, պրն. Վրէժ Տէր Մարտիրոսեանը ընդգծել է միջթեմական յարաբերութիւնների կարեւորութիւնը եւ յոյս յայտնել, որ ապագայ գործունէութեան ընթացքում աւելի կընդլայնւեն սերտ յարաբերութիւններն ու համագործակցութիւնները:
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ