Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ՊԱՇՏՕՆԷՈՒԹԻՒՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՒԵՑ 2023 ԹՒԱԿԱՆԻՆ

Շաբաթ, 30 դեկտեմբեր 2023 թւականին, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում ներկայութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ Խորհրդի անդամների՝ այս տարի ամբողջովին տարբեր մթնոլորտում տեղի ունեցաւ Ազգ. Առաջնորդարանի պաշտօնէութեան Նոր տարւայ դիմաւորման հանդիսութիւնը:

Ցաւօք այս տարւայ խրախճանքին, առողջական խնդրի պատճառով հնարաւոր չեղաւ վայելել Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութիւնը, սակայն փոխանցւեց Նրա հայրական օրհնութիւնն ու ջերմ բարեմաղթանքները:

Սկզբում Ազգ. Առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը պաշտօնէութեան անունից շնորհաւորեց Թեմական խորհրդի անդամներին՝ Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով ընդգծելով, որ պաշտօնէութիւնը՝ իբրեւ մէկ մեծ ընտանիք, գլխաւորութեամբ Սրբազան Հօր եւ Թեմական խորհրդի, պատրաստակամ է վերանորոգ եռանդով շարունակելու իրեն վստահւած աշխատանքը:

Պրն. Նորայր Արամեանը իր հերթին շնորհաւորելով գալիք նոր տարին, անդրադարձաւ վերջին տարիների ընթացքին Առաջնորդարանի դիմագրաւած տնտեսական եւ տարբեր պատճառներով գոյացած մարտահրաւէրներին եւ յոյս յայտնեց, որ այս տարի լինի բարեբեր ու արգասիքներով լի տարի։ Պրն. Արամեանը իր արտայայտութիւնների ընթացքում անդրադարձ ունեցաւ Արցախի իրադարձութիւններին եւ արցախայայութեան դիմագրաւած ծանր պայմաններին եւ յոյս յայտնեց, որ նոր տարում աւելի միասնական ջանքեր կը գործադրւեն ի խնդիր մեր քոյրերի ու եղբայրների ցաւերի ամոքման եւ նեղութիւնների ու դժւարութիւնների յաղթահարման:

Շնորհաւորական բարեմաղթանքներով ելոյթ ունեցան նաեւ Թեմական խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանը եւ ատենադպիր Հայրիկ Աղանեանը:

Հարկ է նշել, որ այս տարի պաշտօնէութեան առաջարկութեամբ Նոր տարւայ առիթով նախատեսւած նւէրների գումարը յատկացւեց արցախահայութեան համար վառարանների գնմանը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ