
Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնած Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 110-ամեակին նւիրւած աշակերտական միասնական ծրագրերի շարանում չորեքշաբթի, ապրիլի 16-ին, կայացաւ հայոց միջնակարգ օղակի դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ծրագիրը:

Աւագ Երեքշաբթի օրւայ խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը, որը յորդորում է նմանւել իմաստուն կոյսերին եւ պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստեանը: Այն նաեւ կապւած է նախորդ օրւայ խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստեանը, այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք այնպէս, ինչպէս հինգ կոյսերը:

Այսու ուրախութեամբ յայտնում ենք Թեհրանի մեր ժողովրդի բարեպաշտ զաւակներին, որ Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի տնօրինումով եւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով, Շաբաթ՝ 12 Ապրիլ 2025 թւականի վաղ առաւօտեան Թեհրան ժամանեցին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններից՝ «Կիլիկիա» մատենադարանի մատենադարանապետ՝ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգսեանը եւ Անթիլիասի մայրավանքի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի վարիչ՝ Գերպ. Տ. Ստեփանոս Ծ. Վրդ. Փաշայեանը, մասնակցելու եւ մեր ժողովրդի զաւակների հետ աղօթակից լինելու Աւագ շաբաթւայ եւ Սուրբ Յարութեան տօների կրօնական արարողութիւններին։
Այսու սիրով կը հրաւիրենք մեր ժողովրդին մասնակցելու Աւագ շաբաթւայ եւ Սուրբ Յարութեան կրօնական արարողութիւններին՝ հաղորդւելու տօնական օրերի խորհրդով։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ



Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, երեքշաբթի՝ ապրիլի 15-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի «Էլպիս Ֆերահեան», «Սասուն» եւ «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտէզների ու նախակրթարանների աշակերտ-աշակերտուհիները թեհրանահայ համայնքի երեք հայահոծ թաղամասերում՝ Կենտրոնում, Զէյթունում եւ Սասունում գտնւող Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիների շրջափակում ներկայ գտնւելով, ծաղիկներ են մատուցել Հայոց Մեծ Եղեռնի Սրբադասւած Նահատակների յուշարձանին, կարգախօսեր վանկարկել եւ խնկարկել Նահատակների յիշատակին:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնած Հայոց Ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման 110-ամեակին նւիրւած աշակերտական միասնական ծրագրերի շարանում երկուշաբթի, ապրիլի 14-ին, կայացաւ հայոց միջնակարգ օղակի դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ծրագիրը:

Մեծ Պահքի ժամանակաշրջանը Գալստեան կիրակի օրւայ խորհրդով հասնում է իր աւարտին: Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքով յայտարարւում է Օծեալ Փրկչի երկրաւոր կեանքի վերջին ու ամենանւիրական հանգրւանի սկիզբը, որը նաեւ պսակն է հանդիսանում իր մարդեղութեան գլխաւոր նպատակի՝ մարդկային ցեղի փրկագործութեանը:

Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակի ոգեկոչմանը նւիրւած, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի նախաձեռնութեամբ հինգշաբթի, ապրիլի 10-ին տեղի ունեցաւ տարրական օղակի հայոց դպրոցների աշակերտ-աշակերտուհիների ձեռքի աշխատանքների միասնական երկօրեայ ցուցահանդէսը, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում:

Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ ապրիլի 9-ին պատգամաւորը իր գրասենեակում ընդունել է Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի առիթով Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Կենտրոնական յանձնախմբի դիւանին:

Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի ջանքերով եւ մայրաքաղաքի կենտրոնական տարածքում գտնւող պետական կառոյցների ու հաստատութիւնների շէնքերի եւ տարածքների մաքրազարդման համակարգի (نظام مدیریت سبز) ներդրմանը համահունչ՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, որպէս երկրի եւ Թեհրանի առաջին եկեղեցի, եւս մեկ քայլ մօտեցաւ այդ համակարգի իրականացմանը: