Տօների տօն Մայիսի 28-ի 106-ամեակի տօնակատարութիւնը նշւեց 30 մայիս 2024 թւականին, Զէյթուն քաղաքամասի Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի: Միջոցառումը յագեցած էր բանախօսութեամբ եւ գեղարւեստական կատարումներով: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Հայոց Տօների տօն Մայիսի 28-ի եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 106-րդ տարեդարձի առիթով, գեղարւեստական-բանախօսական միջոցառում տեղի ունեցան Հ. Մ. «Սիփան» միութիւնում:
Հինգշաբթի, 30 մայիս 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընդառաջելով ժամանակի Թեմական խորհրդի անդամներ՝ պարոնայք Սուրէն Շահբազեանի եւ Թորգոմ Յակոբեանի դիմումին, հանդիպում ունեցաւ յիշեալների հետ:
Տօների տօն Մայիսի 28-ի 106-րդ տարեդարձը նշւեց Հ.Մ. «Սարդարապատ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան յարկի ներքոյ: Այդ առիթով թւականիս մայիսի 27-ին կազմակերպւել էր բանախօսական-գեղարւեստական յայտագրով ծրագիր: Օրւայ բանախօս էր հրաւիրւել «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը:
Ուրբաթ, 31 մայիս 2024 թւականին, Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, հովանաւութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տեղի ունեցաւ յիշատակի արարողութիւն Ի. Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի մահւան 35-րդ տարելիցի առիթով:
Հինգշաբթի, 30 Մայիս 2024 թւականին, Ս. Յովհաննէս Մկրտչի տօնի առիթով Դուլաբի հայոց գերեզմանատնում յիշատակւեց համանուն մատռան տօնը եւ Ս. եւ Անմահ Պատարագին յաջորդեց Հոգեհանգստեան կարգը՝ Դուլաբ գերեզմանատնում թաղւած ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
Տօների տօն Մայիսի 28-ի առիթով տօնակատարութիւնը նշւեց մայիսի 30-ին, Զէյթուն քաղաքամասի Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան «Արցախ» սրահում, նախաձեռնութեամբ միութեան Արւեստից բաժանմունքի եւ Գրական խմբի:
1918 թւականի Մայիսեան յաղթանակի106-րդ տարեդարձը նշւեց, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան նախաձեռնութեամբ, միութեան «Յովհ. Թումանեան» դահլիճում: Մայիսի 30-ին կազմակերպւած բանախօսական-գեղարւեստական միջոցառման բանախօս էր հրաւիրւել Պատմական գիտութիւնների թեկնածու, Դերենիկ Մելիքեանը:
Հինգշաբթի՝ 30 մայիսի 2024 թւականին, Հայ Համալսարանականների Ընդհանուր միւոթեան նախաձեռնութեամբ միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում տեղի ունեցաւ գեղարւեստական միջոցառում, նւիրւած Մայիս 28-ին:
Հովանաւորութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, վերսկսւել են մեր Աստւածաշնչական սերտողութիւնների լսարանները Ս. Գրիգոր Լուսաւորիչ, Ս. Սարգիս եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում հետեւեալ ժամանակացուցային կարգով՝
- Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ամէն երկուշաբթի երեկոյեան ժամը 6։00-ին:
- Ս. Սարգիս եկեղեցի, ամէն երեքշաբթի առաւօտեան ժամը 10։00-ին:
- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, ամէն չորեքշաբթի երեկոյեան ժամը 6։00-ին:
Լսարանները վարում եւ աստւածաշնչական սերտողութիւնները կատարում է Հոգշ. Տ. Առաքել Աբղ.Գատեհճեանը։
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ ջանան անպայմանօրէն մասնակցել վերոնշեալ լսարաններին Աստծու խօսքով լիցքաւորւելու եւ հաղորդւելու նաեւ մեր հայրերի հաւատքով։
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ