Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհուրդը Մարմնամտային երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոնի Տեսչութեան եւ սաների ծնողների դիմումին ընդառաջելով, հանդիպում ունեցաւ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Աւելի քան 50 տոննա օգնութիւնը Սիւնիք է հասել:
Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ զոյգ պատգամաւորներ՝ Արա Շահվերդեանի եւ Ռոբերտ Բեգլարեանի ջանքերով, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիի անվերապահ աջակցութեամբ եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան համագործակցութեամբ, տեղահանւած եւ հայրենազրկւած արցախահայութեանն աջակցելու նպատակով Իրանի մարդասիրական աւելի քան 50 տոննա օգնութիւնը հասել է Սիւնիք:
Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպում է ունեցել Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիրհոսէյն Քոլիվանդի հետ:
Երկուշաբթի, 2 հոկտեմբեր 2023 թւականին, Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի եւ Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանի հանդիպում է ունեցել Կրթադաստիարկչութեան նախարար՝ դոկտ. Ռեզամորադ Սահրայիի հետ:
Թեմական խորհուրդն իր երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին մօտենալով, պարբերաբար հանդիպումներ է կազմակերպել ենթակայ մարմինների հետ։ Այս շրջագծում չորեքշաբթի, 27 սեպտեմբեր 2023 թւականին, երկու հանդիպումներ կայացան Ազգ. Առաջնորդարանի դահլիճում։ Հանդիպման էին հրաւիրւել՝ Ուսանողական Ֆոնդի եւ Կտակա-կալւածային մարմինների անձնակազմերը։
Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ կիրակի 1 հոկտեմբեր 2023 թւականին, Հայ Բարեգործական Ընդհանուր միութեան սրահում գումարւեց՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի երկրորդ նիստը:
Այս կապակցութեամբ տեղեկացնում ենք, որ կապ հաստատելով Հայ Օգնութեան միութեան ներկայացուցչի հետ, նկատի ունենալով եղանակային պայմանները որոշւել է առաջնահերթութիւն տալ ադիալների, սննդամթերքի եւ տաք հագուստների գնմանը: Հարկ է նշել, որ բեռնափոխադրման եւ սահմանից անցկացման դժւարութիւն չունենալու համար, այդ բոլորը ուղղակիօրէն գնւելու են գործարաններից:
Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում, պատգամաւորը նշեց, որ Արցախից տեղահանւած հայրենակիցներին օժանդակելու նպատակով Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի հետ միասին, առանձին հանդիպումներ եւ հեռախօսազրոյցներ են ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ եւ նախարարութեան Եւրասիայի հարցերով գերատեսուչ Մոջթաբա Դեմիրչիլուի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Մեհդի Սոբհանիի հետ, ով չի խնայել ոչինչ այս հարցի կարգաւորման եւ անհրաժեշտ համադրութիւնները իրականացնելու համար, ԱԳ նախարարի խորհրդական եւ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սէյէդ Ալի Սաղայեանի, ԱԳ նախարարութեան հիւպստոսական, խորհրդարանի եւ իրանցիների հարցերով տեղակալ Ալիռեզա Բիգդելիի, խորհրդարանի հարցերով գերատեսուչ Դեհղանի Ֆիրուզաբադին եւ Իրանի Կարմիր Մահիկ կազմակերպութեան տնօրէն Փիռհոսէյն Քոլիւանդի հետ:
Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին, Ս. Գէորգ Եկեղեցում տեղի ունենացաւ հսկումի արարողութիւն, իսկ շաբաթ սեպտեմբերի 30-ին, Սուրբ Գէորգ Զօրավարի տօնին, մատուցւեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ ձեռամբ Արժ.Տէր Մեսրոպ քահանայ Ռատթէոսեանի։
Հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, ընդառաջելով «Կակաչ» պարախմբի ղեկավար տկն. Արուս Սարգսեանի դիմումին, հանդիպում ունեցաւ տկն. Սարգսեանի եւ նրա ընկերակիցների հետ:
Ի հետեւումն նախորդ հաղորդագրութեան, մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ հինգշաբթի 28 սեպտեմբեր 2023 թւականին, ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի, Ազգ. Առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւններից տուժածներին եւ բռնի տեղահանւած արցախահայութեանը օժանդակող յանձնախմբի Անդրանիկ նիստը, որի դիւանն ընտրւեց ըստ հետեւեալի՝
Ալֆրէդ Քեշիշեան՝ Ատենապետ
Մաթօ Մատթէոսեան՝ Նիւթականի պատասխանատու
Վահէ Ահարոնեան
Վահէ Միրզաբէգ
Էդւին Միրզայեան
Յակոբ Յակոբեան
Ժոզէֆ Նազարեան
Արմինէ Սէթխանեան
Նիստին ներկայ էին նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ՝ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը: