Այսու մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ շաբաթ 6 յունւար 2024 թւականին, մեր Փրկչի՝ Յիսուսի Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների առիթով, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր Եկեղեցում պատարագելու եւ յաւուր պատշաճի քարոզելու է՝ Հոգեշնորհ Տ. Վիգէն Վրդ. Տալգլըճեանը:
Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն՝ ի յիշատակ Քրիստոսի Մկրտութեան:
Սկիզբ ժամերգութեան ժամ 8.30
Սկիզբ Ս. Պատարագի ժամ 10.00
Քարոզ ժամ 11.00
Կարգ Ջրօրհնեաց ժամ 12.00
Կրօնական արարողութեան նախագահելու է թեմիս առաջնորդ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ:
Առաւօտեան պատարագից յետոյ եւ նոյն օրը ժամը 17:00-ից-19:00-ը թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընդունելու է շնորհաւորութիւններ Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Մեր ժողովրդի զաւակներին սիրով հրաւիրում ենք՝ մասնակցելու Ծննդեան եւ Աստւածայայտնութեան հոգեպարար արարողութիւններին՝ հաղորդւելու տօնի խորհրդով եւ վերանորոգելու ու վերակենսաւորելու իրենց քրիստոնէական հաւատքը:
Ծանօթ.-
Կիրակի, 7 Յունւար 2024 թւականին Յիշատակ Մեռելոց է: Այս առիթով մեր բոլոր եկեղեցիներում, ինչպէս նաեւ Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Հին Բուրաստանի (Դուլաբ) Ս. Յովհաննէս մատուռներում մատուցւելու է Ս. պատարագ, որից յետոյ տեղի է ունենալու հոգեհանգստեան արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ