Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ 12-ՐԴ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՅՑԸ՝ Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ ԳՏՆՒՈՂ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով` երեքշաբթի 2 յունւար 2024 թւականին Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցի այցելեց Թեհրանի 12-րդ շրջանի քաղաքապետ Վահիդռէզա Անառաքի Մոհամադին եւ իրեն ընկերակցող պատւիրակութիւնը:

Հիւրերին դիմաւորեցին Թեմական խորհրդի անդամ՝ պրն. Հայկազ Շիրւանեանը, Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը, եկեղեցու Եկեղեցական խորհրդի ներկայացուցիչները, «Արտակ Մանուկեան» թանգարանի վարիչ՝ տկն. Ալիս Շահմուրադեանը եւ «Ակունք» կենտրոնի տնօրէն՝ տկն. Վանուշ Թեւանեանը:

Պատւիրակութիւնը նախ մուտք գործեց եկեղեցի եւ շրջայց կատարեց եկեղեցու տարածք նաեւ այցելեց «Ա.Մանուկեան» թանգարան, որի ընթացքում համապարփակ բացատրութիւն տրւեց իրանահայ համայնքի մասին:

Հանդիպման ընթացքում շրջանի Քաղաքապետը նշելով իսլամ եւ քրիստոնիայ կրօնների միջեւ առկայ ընդհանրութիւններին յայտնեց, որ միաստւածութեան տարբեր հետեւորդները Իրանում երկար տարիներ միասին ապրել են խաղաղութեան եւ բարեկամութեան մէջ եւ ինչպէս անցեալում այսօր նաեւ բարեկամական կապերը դեռեւս ամուր են:

Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանը նաեւ իր հերթին բարձր գնահատեց Քաղաքապետի ներկայութիւնը եւ յայտնեց, որ նման այցելութիւնները մեզ համար ընկերութեան եւ համագործակցութեան նշան է, որն ընդմիշտ վայելել է իրանահայ համայնքը:

Հանդիպման աւարտին հիւրերը հիւրընկալւեցին եկեղեցու խորհրդի սրահում:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ