Հինգշաբթի, 18 յունւար 2024 թւականին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընդառաջելով Սասուն քաղաքամասի Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի Վարչութեան դիմումին, հանդիպում ունեցաւ վարչութեան ներկայացուցիչներ՝ տկն. Յասմիկ Շահբանդարեանի եւ տկն. Վիոլետ Ալահվերդիի հետ:
Հանդիպմանը ընդհանուր անդրադարձ կատարւեց կենտրոնի գործունէութեանը եւ հիմնականում դիմում ներկայացւեց կենտրոնին տրամադրւած սենեակի նորոգման եւ աւելի բարեկարգւած վիճակ ստեղծելու կապակցութեամբ:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ