
Երեքշաբթի 4 հոկտեմբեր 2016-ին, կազմակերպութեամբ Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի միջ-կրօնական երկխօսութեան հաստատութեան տնօրինութեան տեղի ունեցաւ միջազգային միջ-կրօնական համագումար Կենտրոնի եւ Քրուաթիոյ իսլամ-քրիստոնեայ պատւիրակութեան միջեւ մասնակցութեամբ Քրուաթիոյ իսլամ համայնքի մեծ ՄիւՖթի Դոկտ. Ազիզ Հասանովիչի եւ կաթոլիկ ու աւետարանական բարձրաստիճան եկեղեցականների:

Սեպտեմբերի 18-ին Թեհրանի պետական համալսարանի հրաւէրով Իրան էին ժամանել Ուրուգուայի “Universidad de laRepublica Uruguay” համալսարանի նախագահ/ռեկտոր՝ դոկտ. Ռոբերթօ Մարգարեանը և իր տիկին՝ Աննա-Մարիա Ֆերրարին:

Երկուշաբթի 3 հոկտեմբերի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան Վարչութեան Անդամներին:

Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ ծրագրերի շարանում արդէն աւանդոյթ է դարձել Կարգապահական ուժերի գլխաւոր հրամանատարի եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումը:

Կազմակերպութեամբ Իսլամական Բաղդական Կրօնների Ուսումնասիրութեան Կենտրոնի և Կարմիր Խաչի Միջազգային Յանձնախմբի, չորեքշաբթի թւականիս 28 սեպտեմբերի երեկոյեան, տեղի ունեցաւ միջազգային կլոր սեղան:

Տարեցների Միջազգային Մեծարման շաբաթւայ առիթով, Իրանի Տարեցների Ազգային Խորհրդի Քարտուղարութեան ատենապետ՝ դոկտ. Ֆառիդ Բառաթի Սադէն, ընկերակցութեամբ նոյն խորհրդի փոխատենապետ՝ դոկտ. Հուման Մոհամմադի և Իրանի Բարեկեցութեան Կազմակերպութեան Աջակցութեան փոխատենապետ՝ դոկտ. Ռահիմի Շէյխի, այցելեց Ս. Գէորգ Եկեղեցու շրջափակում բնակւող տարեցներին:

16-րդ շրջանի պատգամաւորական ժողովի ընտրութիւնների կենտորնական յանձանախումբը թւականիս սեպտեմբերի 26-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում, հանդիպում կազմակերպեց հինգ քաղաքամասերի ենթայանձնախմբերի հետ:
Ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 30-ին Թեմիս Առաջնորդ ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Թեմական և Կրօնական Խորհրդների ներկայացուցուչների և ուխտագնացութեան երգչախմբի անդամների, Ռաշտ մեկնեց, սոյն քաղաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան նախկին ատենապետ՝ հանգուցեալ Էդւարդ Յովսէփեանի մահւան քառասունքի առիթով:

Շաբաթ 1 հոկտեմբերի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին:
Այսու յայտնում ենք մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 8 հոկտեմբեր 2016-ին տօնն է ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՄԵՍՐՈՊԱՅ, ԵՂԻՇԷԻ, ՄՈՎՍԻՍԻ ՔԵՐԹՈՂԱՀՕՐՆ, ԴԱՒԹԻ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻՆ, ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ եւ ՆԵՐՍԻՍԻ ԿԼԱՅԵՑՒՈՅՆ: