«ԱԼԻՔ» - Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 37-րդ տարեդարձը մեծարելու, միութիւնների կողմից կազմակերպւած ծրագրերի շարանում, երէկ՝ փետրւարի 9-ի երեկոյեան կազմակերպւել էր դասախօսական-գեղարւեստական միջոցառում Հ. Ուս. «Չհամարհալ» միութեան նախաձեռնութեամբ, «Յ. Թումանեան» սրահում:
Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան Հանրային կապ - Ուրբաթ, փետրւարի 12-ին Հ.Մ.Մ.«Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում մեծ շուքով նշւեց Իրանի Իսլամական Յեղափոխութեան 37-րդ տարեդարձը:
Քառասնօրեայ Մեծ Պահքի ընթացքին, Թեմիս Կրօնական Խորհրդի կողմից կազմակերպւած շաբաթական դրութեամբ եկեղեցիներ այցելելու և «Արևագալի» ժամերգութիւն կատարելու գծով, թւականիս 8 փետրւար, երկուշաբթի առաւօտեան Ս. Աստւածածին եկեղեցում տեղի ունեցաւ առաջին «Արևգալի» ժամերգութիւնը նախագահութեամբ թեմիս Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և մասնակցութեամբ արժանապատիւ քահանայ հայրերի:
Յունւարի վերջին և Փետրւարի առաջին շաբաթւայ ընթացքին, դպրոցական աշակերտները Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ` փետրւարի 14-ին:
Այս տօնը Յիսուսի մանկութեան շրջանից վերցւած կարեւոր եղելութիւն է, որը Աստւածայայտնութիւնը բացայայտող սուրբգրային դէպքերից մի իրողութիւն է հանդիսանում:
Երկուշաբթի փետրւարի 1-ին, Սոցիալապէս խոցւածներին օժանդակող ու հովանաւորող միութեան՝ «Էհիա»-ի, ինչպէս նաև Հաշմանդամ մանուկ-պատանիներին հովանաւորող միութեան՝ «Թավանեաբ»-ի գործադիր տնօրէնն ու յիշեալ հաստատութեան հոգեբանն այցելելով Թեհրանի ազգային առաջնորդարան, հանդիպում ու զրոյց ունեցան Թեհրանի հայոց թեմական խորհրդի փոխատենապետ՝ Վարուժ Յովհաննիսեանի և ազգային առաջնորդարանի սոցիալական աշխատող՝ Լինդա Մինասեանի հետ:
Թեմական Խորհրդի Յարաբերական Մարմինը նպատակ ունի պարբերաբար ներկայացնել զեկոյցներ ազգային դպրոցներից:
Այս շարանում, ստորև ներկայացնում ենք Մարիամ Մանկապարտէզի զեկոյցը:
«ԱԼԻՔ» - 1956-2016 թւական, որը խորհրդանշում է թեհրանահայ համայնքի կրթօջախներից հայոց ազգային «Արարատ» դպրոցի հիմնադրման 60-ամեակը:
Փետրւարի 4-ին, ամեակի առիթով գեղարւեստական իւրայատուկ միջոցառում եւ ընդունելութիւն էր կազմակերպւել Զէյթուն քաղաքամասի Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում:
Այսու յայտնում ենք Թեհրանի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 14 փետրւար 2016 Տեառնընդառաջ է այսինքն Տօն Քառասնօրեայ Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն:
Այս առիթով, շաբաթ 13 փետրւար 2016-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ:
Այսու մեր սիրելի համայնքին տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան մեծ յաղթանակի 37-րդ տարեդարձի մեծարման ծրագրի շարանի աւարտին, ամբողջ Իրանի մասշտաբով, հինգշաբթի 11 Փետրւարի 2016-ին, (22 Բահման) առաւօտեան տեղի է ունենալու համաժողովրդական մեծ քայլարշաւ:
Առ այդ, մեր սիրելի ժողովրդին կոչ ենք յղում, բարձր գիտակցելով իր պարտականութիւնը մեր սիրելի երկրի իրադարձութիւնների հանդէպ, ամբողջ Իրանի ժողովրդի մեծ ընտանիքի կողքին մասնակցեն, 22 բահմանի համաժողովրդական մեծ քայլարշաւին: