Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Իրանի Գիտութիւնների ակադեմիայում մաթեմատիկայի բաժնի տնօրէն՝ դոկտ.-պրոֆեսոր՝ Մկրտիչ Թումանեանը Իրանում՝ հայոց դպրոցների ծագման մասին

«sipanorg.org»- Երեքշաբթի, դեկտեմբերի 8-ին, միութեանս կենտրոնատեղիում տեղի ունեցաւ՝ «Հայոց դպրոցների ծագումը Իրանում» թեմայով դասախօսութիւն:

Նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան Երէցների բաժանմունքինն էր, մասնակցութինւը 60 հոգու շուրջ:

Մասնակցութեամբ աւելի քան 60 ներկաների միութեանս Երէցների բաժանմունքի ղեկավար մարմնի անունից, բացման խօսքով հանդէս եկաւ Հայկազ Շիրւանեանը, ներկայացնելով դոկտ.-պրոֆեսոր Մկրտիչ Թումանեանին, որից անմիջապէս յետոյ դասախօսը հրաւիրւեց ամբիոնի մօտ:

Իրանի Գիտութիւնների ակադեմիայի անդամ եւ համալսարանում մաթեմատիկայի ամբիոնի վարիչ՝ դոկտ.-պրոֆեսոր՝ Մկրտիչ Թումանեանը խօսելով կրթական համակարգ ունենալու անհրաժեշտութեան մասին, նշեց. «Արտասահմանի համար դպրոցը ոչ միայն ժողովրդին լուսաւորելու եւ կրթելու միջոց է, այլ նաեւ հասարակութեան հոգեւոր սնունդն ապահովող հնարաւորութիւն»: Նա վկայակոչելով պատմական փաստերը, յաւելեց նաեւ, որ հայոց վանքերին կից անպակաս են եղել կրթօջախների առկայութիւնը, արձանագրելով, որ, սակայն դրանք հիմնւել են հոգեւոր դաստիարակութեան նպատակների վրայ: 

Դոկտ. Թումանեանի ասութեամբ՝ հայկական աշխարհիկ դպրոցները երեւան եկան 19-րդ դարի առաջին կէսերին՝ Թաւրիզում եւ Նոր Ջուղայում: 

Թեհրանում, սակայն հայկական դպրոցները հիմնադրւել են աւելի ուշ, քան Թաւրիզի կամ Նոր Ջուղայի դպրոցների դէպքում էր: Եւ, որ դա թեհրանահայութեան սակաւաթիւ լինելու պատճառով էր: 

Թեհրանում որպէս առաջինը, հիմնադրւել է «Հայկազեան» անունը կրող հանրակրթարանը,- նշելով այս մասին, դասախօսն անդրադարձաւ Թեհրանում հայոց դպրոցների կառուցման պատմութեանը, որն ըստ դոկտ. Թումանեանի՝ կրել է շարունակական բնոյթ՝ 1876, 1891 եւ 1903 թւականներին: Վերադառնալով Թեհրանի առաջին կրթօջախի հիմնադրման փաստին, դասախօսը նշեց. «1910 թ. հիմնադրւեց «Հայկազեան» դպրոցը Թեհրանի Հասանաբադ շրջանում: Իսկ 1932 թւականին, Նոր Ջուղայից Հնդկաստան գաղթած իրանահայ բարերարի տրամադրած միջոցներով հիմնադրւեց «հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցը»: 

1936 թւականը, դասախօսի նշումներով, շրջադարձային եղաւ Իրանի հայոց ազգային դպրոցների պատմութեան համար, քանի որ Ռեզա Շահը հանդիպելով Աթաթուրքին, փորձեց իրականացնել երկրի ժողովրդին միատարր դարձնելու քաղաքականութիւնը, ինչի պատճառով էլ փակւեցին հայկական դպրոցները: 

Դոկտ. Թումանեանի ասութեամբ՝ իրանահայ համայնքը չհանդուրժելով այն մայրենիի դասաւանդումը, շարունակեց հայկական օջախներում, եւ կեանքի կոչելով հայոց լեզուն ու գրականութիւնը ուսումնասիրող խմբեր, եկաւ լրացնելու ստեղծւած բացը: «Այս գործում մեծ դեր էր վերապահւած հայ կանանց կազմակերպութիւններին»,- արձանագրելով դասախօսը անցաւ առաջ: 

Դոկտ. Թումանեանը անցնելով Իրանի ժամանակակից պատմութեան ոչ հեռու էջերին, նշեց նաեւ, որ տւեալ իրավիճակը շարունակւեց մինչեւ 1941 թւականը, երբ Ռեզա Շահը պաշտօնազրկւեց եւ աքսորւեց երկրից: «Այստեղ էր, որ հայկական դպրոցները հնարաւորութիւն ստացան դուրս գալ ընդյատակեայ ձեւաչափերից եւ վերսկսելով աշխատանքը շարունակեց ծառայել, բայց այս անգամ արդէն կրելով ոչ-հայկական անուններ: «Սա հնարաւոր դարձաւ միայն ժամանակի Թաւրիզի առաջնորդ՝ եպիսկոպոս Մելիք-Թանգեանի Իրանի Շահին յղած միջնորդութեան շնորհիւ,- նշեց պրոֆեսորը: 

Գաւառներում դպրոցներ երեւան եկան կենտրոնական շրջաններ համարւող համայնքների դպրոցների հիմնադրումից մի քանի տարի անց: Այս մասին նշելով դասախօսն արձանագրեց նաեւ, որ դպրոցների կառուցապատման գործն անդադար շարունակւեց, ինչի արդիւնքում 50-ական թւականներին մօտաւոր հաշւարկով Իրանի ողջ տարածքում սովորում էին շուրջ 15000 հայ աշակերտներ՝ աշխատող 45 դպրոցներում: Նա յաւելեց նաեւ, որ, սակայն ներկայ ժամանակների Իրանում գոյութիւն ունեցող 24 դպրոցներից՝ 16-ը գործում են Թեհրանում, իսկ 8-ը միւս հայանիստ քաղաքներում: «Առկայ են նաեւ թւով՝ 10 մանկապարտէզներ, որոնցից 5-ը Թեհրանում են շարունակում աշխատանքն, իսկ միւս 5-ը այլ քաղաքներում»:  

Խօսելով թւային պատկերի մասին, նա ցաւով նշեց նաեւ, որ այժմ Իրանում հայկական 

դպրոցներ յաճախող աշակերտութեան թիւը չի գերազանցում 3000-ը: 

Դասախօսը լսարանին իրազեկեց նաեւ Ատրպատականի թեմում Թումանեանների ընտանիքի կարեւոր դերակատարութեան մասին: 

Դոկտ. Թումանեանը յաւելեց, որ երբ դպրոցների շէնք-շինութիւններն օգտագործւում են այլ նպատակներով, դա կարող է ունենալ իր հետեւանքները: 

Դոկտ. Թումանեանի դասախօսութեան հարց-պատասխանի բաժնում նշւեց, որ դժւար չէ պատկերացնել, որ հայոց դպրոցների հիմնադրման գործը հիմնականում հնարաւոր է եղել իրականացնել բարերարների տրամադրած միջոցներով:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ