
Երեքշաբթի 15 նոյեմբեր 2016-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Էստոնիայի պատւոյ հիւպատոս՝ պրն. Արմէն Մութաֆեանին:

16-րդ շրջանի Պատգամաւորական ժողովի ԿԸ յանձնախումբը կիրակի նոյեմբերի 13-ի երեկոյեան ազգային առաջնորդարանում հանդիպում ունեցաւ արդէն իսկ հաստատւած թեկնածուների հետ:

Աղւերանում տեղի ունեցած «Բնագիտութեան եւ Հայաստանի աշխարհագրութեան» 3-րդ Համահայկական Օլիմպիադայի մրցութիւններում թեհրանահայ աշակերտ-աշակերտուհիները արձանագրեցին յաղթանակներ՝ Լուսինէ Վարդանեանը աշխարհագրութեան մրցոյթում նւաճեց 1-ին կարգի դիպլոմ, Էդգար Հեշմաթեանը աշխարհագրութեան եւ մաթեմատիկայի մրցոյթներում արժանացաւ 3-րդ կարգի դիպլոմների, իսկ Էրւին Իսայեանը մաթեմատիկայի մրցոյթում ստացաւ պատւոգիր:

Կիրակի 13 նոյեմբեր 2016-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Նորվեկիոյ Օսլօ քաղաքի համալսարանի դասախօս փրոՖէսոր դկտ. Քարի Վոկթն ու իր գործակից դոկտ. Էվա Նոդվեդ-ին։

Ազգային բարձր գիտակցութեամբ՝ նոյեմբերի 25-ին մասնակցենք Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին

Թւականիս հոկտեմբերի 28-ի առաւօտեան Տէրունական աղօթքով և ուրբաթօրեայ դասընթացների տեսուչ՝ պրն. Վահէ Բաբայեանի ողջոյնի խօսքով, սոյն դասընթացների բացումը կատարւեց Հայոց Ազգային Շանթ տարրական տղայոց դպրոցում, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և երրորդ միջնակարգ օղակների աշակերտների մասնակցութեամբ:

Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութեան յօդւածներ՝
Այսու յայտնում ենք մեր թեմի հաւատացեալ ժողովրդին, որ յառաջիկայ երկուշաբթի 21 նոյեմբեր 2016 տօնն է Ս. Աստւածածնայ Երից ամաց ի տաճարն ընծայման: Աստւածածնայ նւիրւած վերոյիշեալ տօնին է համընկնում Ս. Աստւածածին Եկեղեցու անւանակոչութեան տօնը:

Շաբաթ 12 նոյեմբեր 2016-ի կէսօրին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեան:

Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի հինգշաբթի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ յատուկ ընդունելութիւն-հիւրասիրութիւն ի պատիւ հայ գրքի 14-րդ ցուցահանդէսի իրենց աջակցութիւնն ու օժանդակութիւնը բերած մասնակիցներին։