Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՍԼԱՄՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԷՏԵՐՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԴԱՇՏԸ

Սրբազան Հօր Դասախօսութիւնը «Իրանի Փոքրամասութիւնների և Միաստւածութեան Կրօնների Հետևորդներին Նւիրւած Համագումար»-ում

Այսօրւայ համաշխարհայնացման ժամանակահատւածում մարդ արարածը կոչւած է ինքնաճանաչումի եւ համայնաճանաչումի, այսինքն ինքնիրեն եւ իր շրջապատը ճանաչելու։ Յատկապէս միաստւածեան կրօնների հետեւորդները, եւ առաւել եւս, քրիստոնեաներն ու իսլամները կոչւած են լաւապէս միմեանց ճանաչելու, առանց մէկը միւսին հակաճառելու եւ կամ մէկը միւսը վիրաւորելու։ Ճշմարիտ ճանաչողութեամբ քրիստոնեան եւ մուսուլմանը կը դառնան իրական զաւակները տիեզերքի ստեղծիչ՝ Ամենակալ Աստծուն, որ իր անհուն սիրոյ եւ ողորմածութեան որպէս նշան դարերով ինքն իրեն յայտնեց իր գործերով, մարգարէներով, առաքեալներով ու պատգամաբերներով. սաղմոսերգու մարգարէն Դաւիթը գրում է.- «Երկինքը պատմում է Աստծու փառքը, երկնքի հաստատութիւնը յայտնում է նրա ձեռքի գործերը» (Սղ. 18.2)։ Ս. Պօղոս Առաքեալը ասում է.«Անցեալում բազում անգամներ եւ բազում ձեւերով Աստւած մեր հայրերի հետ խօսեց մարգարէների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով» (Եբր. 1.1-2)։

 

Իսլամութեան մէջ եւս կայ այն հաւատքը, որ Աստւած պատմութեան ընթացքին եւ ժամանակի մէջ մարգարէներ եւ առաքեալներ է ղրկել որպէսզի Աստծու ժողովուրդը հաստատ ու հաւատարիմ մնայ իր աստւածապաշտութեան մէջ։ Քուրանի մէջ պատւէր է տրւում հաւատացեալներին «Ասէք, մենք հաւատացինք Աստծուն եւ այն ինչ որ մեզ համար վերեւից իջեցւել է եւ այն ինչ որ իջեցւել է (տրւել է) Աբրահամին, Իսմայիլին, Իսահակին, Յակոբին եւ նրա զաւակներին, այն ինչ Մովսէսն ու Յիսուսը բերին եւ մարգարէները իրենց Աստծուց եւ մենք տարբերութիւն, խտրութիւն չենք դնի նրանցից ոչ մէկի միջեւ եւ մենք իրեն ենթարկւողներն ենք» (Մուսլիմուն 2։135)։

Նոյն սուրայի այլ հատւածում կարդում ենք «Մարդիկ ու մարդկութիւնը մի ամբողջութիւն են, մի ազգ-Ումա- եւ Աստւած մարգարէներ, աւետաբերներ ու ազդարարողներ ղրկեց եւ անոնց հետ ճշմարտութեան գիրքը իջեցրեց որպէսզի դատաստան անի մարդկանց միջեւ իրենց տարակարծութեան մէջ»(2։212)։

Քրիստոնէութեան եւ իսլամութեան հիմնական ու կարեւորագոյն այլ գլխաւորագոյն կէտը հաւատքն է առ Աստւած,հաւատք հրեշտակների գոյութեան, հաւատք Աստծու գրքերի, առաքեալների եւ վերջին դատաստանին, կամ վերջին օրւան։

Կարդում ենք քուրանում « Մարգարէն հաւատաց այն ինչ որ Աստծուց տրւեց իրեն, իջեցւեց իրեն եւ հաւատացեալները բոլոր հաւատում են Աստծուն եւ իր հրեշտակներին, իր գրքերին եւ առաքեալներին, տարբերութիւն-խտրութիւն չենք դնի իր առաքեալների որեւէ մէկի միջեւ»(2։284)։

Ըստ քրիստոնէական մեր հաւատքի հրեշտակները հոգեղէն այն էակներն են, որոնք ստեղծւել են Աստծու կողմից, մնացել հաւատարիմ Աստծու կամքին եւ կատարել Աստծու կողմից իրենց վստահւած առաքելութիւնը։ Սաղմոսերգուն ասում է.« Օրհնեցէք Տիրոջը, Նրա բոլոր հրեշտակները, որ հզօր էք ուժով, կատարում էք խօսքը Նրա, լսում ձայնը Նրա պատգամների » (Սղ. 102։20)։

Համաձայն իսլամի ուսուցումների տիեզերքը իր բովանդակութեամբ նշան է Աստծու գոյութեան.«Ձեր Տէր Աստւածը ինքն է որ ստեղծել է երկինքներն ու երկիրը վեց օրւան մէջ» (Իւնոս 10։2)։ Եւ ինքն է նաեւ որ խաղաղութեան կոչ է անում. «Եւ Աստւած հրաւիրում է մարդկանց խաղաղութիւն տան եւ առաջնորդում նրան ու կամենում է դէպի ճշմարիտ ճանապարհ» (25 Իւնոս)։ Խաղաղութիւնը իսլամական կրօնի հիմնական ուսուցումներից է։ Քրիստոնէութիւնը սիրոյ եւ խաղաղութեան կրօն է. Քրիստոսը՝ խաղաղութեան իշխան։ Քրիստոս ասաց. «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ, որ տարբեր է աշխարհի տւած խաղաղութիւնից» (Յհ. 14։27)։

Հաւատքի հիմնահարցերից է առաքեալների եւ մարգարէների հանդէպ հաւատացեալի հաւատքը. քիչ առաջ յիշեցինք երկրորդ սուրայում յիշատակւած մէջբերումը, որով շեշտւում էր հաւատք մարգարէների, աւետաբերների եւ ազդարարողների եւ իրենց վրայ իջած գրքերի հանդէպ»(2։213)։

Աստւած ողորմած է, ներող է բոլոր նրանց հանդէպ ովքեր գիտեն զղջալ եւ թողութիւն հայցել «Նա, ով վատ արարք կատարի կամ իր նկատմամբ անիրաւ գտնւի, այնուհետեւ թողութիւն աղերսի՝ Աստւած թողութիւն տւող է եւ բարի կը գտնւի» ( 4.110)

Իսլամական կրօնի հիմնական հաւատալիքները՝ Խոստովանութիւն - Էլ Շահադա աղօթքը - Էլ Սալաթ, Նիւթական պարտաւորութիւն - Էլ Զաքաթ, …. ծոմապահութիւնը - Էլ Սիամ – Սոմ, Ուխտագնացութիւն - Էլ Հաճ, կայ նաեւ վեցերորդ Էլ Ջիհադ հոգեւոր պայքար, յանուն հոգու մաքրութեան։

Քրիստոնէութիւնը իր կարգին իր վարդապետական-դաւանական հարցերի կողքին ունի նաեւ բարեպաշտութիւնն ու կեանքի հիմնական առաքինութիւններ, որոնցով հաւատացեալի կեանքը վերածւում է աստւածահաճ ընթացքի։ Նիկիական հանգանակը որը հիմնւած է Աստւածաշնչի եւ յատկապէս Նոր Կտակարանի վրայ յստակօրէն դրսեւորում է քրիստոնեայի հաւատալիքների ամբողջութիւնը. հաւատալ մէկ Աստծու՝ Տէր երկնքի եւ երկրի եւ ինչ որ կայ նրանց մէջ երեւելի եւ աներեւոյթ. Ս. Երրորդութեան խորհուրդը որ հաստատումն է Աստծու մէկութեան եւ այնուհետ յաւիտենական կեանքի ու վերջին դատաստանի, հրեշտակների գոյութեան, մեղքերի թողութեան ու երկնքի Արքայութեան։

Վերոյիշեալ մէջբերած կէտերը, քրիստոնէական եւ իսլամութեան ուսուցումներից հիմնական կէտեր են, որոնք իրենց պարզութեամբ եւ ուղիղ մեկնաբանութեամբ երկու կրօնների հետեւորդները մօտեցնում են իրարու, որով նրանք կը կարողանան միասնաբար պայքարել այն մարտահրաւէրների դէմ, որ ըստ էութեան կրօնը վարկաբեկում եւ կամ նոյնիսկ մերժում են։ 2015 թւի վերջին շաբաթւայ ընթացքին Քրիստոսի հրաշափառ Ծննդեան եւ մարգարէի ծննդեան տօների մօտիկութիւնը թէեւ բարեպատեհ երեւոյթ է, սակայն լոկ պատահականութիւն է, որով թւականները շարժական են իսկ երկու կրօնների միջեւ գոյութիւն ունեցող հասարակաց կէտերը էական են ու հիմնական եւ կապւած կրօնների էութեան հետ։

Այս երանական վիճակին հասնելու իրական ու իրաւական ճանապարհը միմեանց ճանաչելն ու ընդունելն է այնպէս ինչպէս, որ իւրաքանչիւրը կայ երկրորդ՝ անկեղծ ու սրտբաց երկխօսութիւնն է յանուն համագործակցութեան։

Իրանը հնուց ի վեր եղել է եւ է տարբեր կրօնների հետեւորդների համատեղ ու խաղաղ գոյակցութեան օրինակելի վայր։ Իրանի Իսլամական Յեղափոխութեան յաղթական ու յաջող ընթացքի հետ երկրում ապրող կրօնական փոքրամասնութիւնների կեանքում էլ յառաջ եկան շինիչ եւ դրական երեւոյթներ, որոնցից առաջինն ու գլխաւորագոյնը կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութիւնն էր երկրի գլխաւոր սահմանադրութեան մէջ։ Սա իրօք մեծ վարկ է եւ գնահատելի արարք։

Իմ խօսքը մասնաւորելով հայ եկեղեցու պատմութեան եւ կեանքի մասին, կարելի է անվարան ասել, որ հայոց եկեղեցին իր հիմնադրութեան առաջին շրջանին թէեւ ունեցել աւետարանական գործունէութիւն, սակայն հայոց տառերի գիւտից եւ Աստւածաշունչ Մատեանի հայերէնի թարգմանութիւնից յետոյ մեր եկեղեցին աւետարանչական գործունէութիւնը կենտրոնացրել է իր ժողովրդի կեանքի վրայ, որովհետեւ մենք հաւատում ենք, որ մեր առաքելութիւնն է մեր անձնական եւ հաւաքական կեանքով վկայել Քրիստոսի եւ իր Աւետարանին որպէս մեր Տէրն ու Փրկիչը։

Այսօր էլ այստեղ, Իրանում թէ այլուր, մեր գործունէութեան առանցքը մեր ժողովուրդն է։ Արդարեւ մեր սպասումն է, որ այլ կրօնների հետեւորդները, այս պարագային մեր պարսիկ եղբայրները նոյն վերաբերմունքը ունենան մեր նկատմամբ. երբեմն վկաներն ենք լինում ոչ հաճելի պարագաներին. մի քանի տարի առաջ այստեղ մի հայ աղջկայ իսլամացման պարագայ է եղել եւ այդ դրսեւորւել էր համացանցում եւ ինձ բարեկամ ու շատ սիրելի մէկ հոգեւորականի կողքին նստած աղջիկը իբրեւ թէ իսլամանալու ընթացք էր ընդունում։ Այս երեւոյթը մեր կարծիքով ճիշտ չէ։

Երկրորդ մի այլ պարագայ է Աշուրայի արարաողութիւնների ընթացքին կատարւածը։ Պատահում է, որ մեր ժողովրդից ոմանք ի սէր եւ ի յարգանս իրենց Շիի եղբայրների եւ քոյրերի ներկայ են լինում Աշուրայի հետ կապւած արարողութիւններին, դժբախտաբար զանգւածային լրատւամիջոցները՝ մամուլը, հեռուստացոյցն ու համացանցերը չափազանցեալ եւ ոչ ճիշտ տւեաներով ապակողմնորոշում են մեր ժողովրդի զաւակներին։ Միւս կողմից պատահում է, որ երբեմն մեր տօնական օրերին ինչպէս նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօնակատարութիւններին մեզ խստիւ թելադրւում է չթողնել որ իսլամ մեր քոյրերն ու եղբայրները հեռւից կամ մօտիկից ներկայ լինեն սոյն արարողութեանց հակառակ այն իրողութեան, որ նրանց մօտ բուռն փափաքը կայ ներկայ գտնւելու։

Այս մատնանշումները անում ենք որովհետեւ մենք սրտանց ուզում ենք, որ երկու կրօնների հետեւորդները ամուր եւ հաստատուն մնան իրենց հաւատքի մէջ, որովհետեւ մարդորսորդութեան ժամանակը վաղուց անցել է։ Մենք հիմա կոչւած ենք ձեռք ձեռքի տալու եւ պայքարելու այն երեւոյթների դէմ որ ըստ էութեան հակա-կրօնական են, ինչպէս նոյն սեռի պատկանողների միմեանց հետ ամուսնութիւնը, արւամոլութիւնն ու իգամոլութիւնը, անկրօնութիւնը, աղքատութիւնը, բարոյական արժէքների անկումը եւ այլն։

Պէտք է հպարտութեամբ եւ հոգեկան անհուն գոհունակութեամբ ասել, որ այսօր Իրանի Իսլամական Հանրապետութիւնը իր ժողովուրդով բախտաւոր է ու երջանիկ, որ իր ղեկավարութեան գլխին ունի Այաթոլլահ Էլ Ուզմա Ալի Խամենէի պէս լուսամիտ, պայծառատես, լայնախոհ եւ պատմական ճշմարտութիւնների խորը գիտակցութիւն ունեցող մի առաջնորդի, որ եւ նոյնքան նախանձախնդիր է Իրանի ժողովրդի ու նաեւ երկրի շահերի, արժանապատւութեան եւ ամբողջականութեան պահպանման։ Մենք արտասահմանեան մեր ճամբորդութիւնների եւ միջազգային այն համագումարներին ու համաժողովներին, որոնց մասնակցել ենք ու մասնակցում ենք միշտ բարձրաձայնում ենք այս իրականութիւնը եւ հպարտութեամբ վկայակոչում ենք հոգեւոր առաջնորդի դրական, շինիչ ու դաստիարակիչ արտայայտութիւնները այս ուղղութեամբ, նրանց պատմելով թէ ինչպէս երբ Տանմարքի մէջ մի անպատասխանատու մարգարէի քարիքաթորն է տպել հոգեւոր առաջնորդը իր իմաստութեամբ յայտնեց, որ դա քրիստոնէութեան հետ կապ չունի, նոյնը պատահեց երբ Ամերիկայում մի ինքնակոչ պատւելի ասաց ՛՛քուրանը այրելու եմ՛՛։

Կը սիրենք հաւատալ ու յուսալ որ Իրանը մնալու է որպէս օրրանը տարբեր կրօնների հետեւորդների համատեղ կեցութեան եւ տարբեր քաղաքակրթութիւնների կողք-կողքի աճման ու զարգացման։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ