Սուրբ Պատարագի խորհուրդը կենդանի յիշատակումն է Քրիստոսի Գողգոթայի լեռան բարձունքին խաչւելուն, մեռնելուն ու թաղւելուն: Մի անձնուրաց զոհողութիւն, որի նպատակն էր ամբողջ մարդկութեան փրկութիւնն ու վերականգնումը անխտիր, որի համար Պօղոս առաքեալ հաստատում է՝ ասելով. «Արդարեւ, Քրիստոսը մեռաւ մեզ համար...» (Ա.Թս 5.10), եւ «Յիսուս Քրիստոս աշխարհ եկաւ փրկելու մեղաւորներին...» (Ա.Տմ 1.15), «Աստւած ուզում է, որ բոլոր մարդիկ փրկւեն եւ հասնեն ճշմարտութեան ճանաչմանը» (Ա.Տմ 2.4):
Քրիստոսի երկրաւոր առաքելութիւնը իր աւարտին էր հասած, որպէս երկնառաք անմեղ ու անարատ Գառ, Գողգոթայի կատարին խաչի վրայ իր զոհողութեամբն ու պատարագումովը եւ կողքի պարտէզում նոր ժայռափոր գերեզմանում թաղւելովը:
Աշխարհի խաւարում կորած եւ մեղսասիրութեան պատճառով Աստծուց հեռացած, օտարացած եւ թշնամի դարձած մարդու փրկութեան աստւածային ծրագիրը այսօր իր լրումին էր հասնում: Հազարաւոր տարիներ առաջ Մեսիայի զոհողութեամբ, խաչի մահւամբն ու կենդանի պատարագումովը մարդկային ցեղի մեղքից ու մահւանից ազատագրւելու առնչւած բոլոր մարգարէութիւնները իրենց կատարումն ու ամբողջացումը գտնում էին Յիսուսի Քրիստոսի անձի մէջ:
Աւագ Շաբաթւայ եւ Ս. Յարութեան տօների առիթով, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով եւ տնօրինումով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի Կիլիկիան միաբանութեան երկու անդամներ՝ Գերշ. Տ. Նորայր Ս. Եպս. Աշըքեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըքեանը եղան Թեհրանի Հայոց Թեմում, որտեղ յատուկ ժամանակացոյցի հիման վրայ եղան մեր եկեղեցիներում, պատարագեցին եւ նախագահեցին եկեղեցական արարողութեանց ի մխիթարութիւն մեր հաւատացեալ ժողովրդին։
Երեքշաբթի 29 մարտի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց, Թեհրան ժամանած ազգային-հասարակական գործիչ՝ պրն. Ռոբերթ Մարգարեանին:
Քառասնորդաց Մեծ պահքի շրջանին ու Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին, ամենահոգեզմայլն ու ծանրակշիռը: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են աօաւօտեան ժամը 9:00-ից եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, անշուշտ Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրերայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:
Չորեքշաբթի 16 մարտ 2016-ի երեկոյեան եւ ուրբաթ 18 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եւ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցիներում նախագահեց Մեծ Պահոց վերջին շաբաթւայ հսկումի արարողութիւնների եւ ներկայութեամբ նկատառելի թւով հաւատացեալների։ Արարողութեան աւարտին առաջնորդ Սրբազան հայրը իր հոգեւոր պատգամը ուղղեց ներկայ հաւատացեալներին նախ գնահատելով իրենց ներկայութիւնը եւ ապա բացատրելով Մեծ Պահոց խորհուրդն ու նրան առնչւած դաստիարակչական կէտերը։
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում Տկն. Նազիկ, Անի եւ Արփի Մանուկեաններին, Մանուկեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ Գրիգոր (Գրիշ) Մամնուկեան-ի ցաւալի մահւան առթիւ:
Աղօթում եւ մաղթում ենք որ Աստւած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ իր հարազատներին Ս. հոգւոյն մխիթարութիւնը պարգեւի:
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան շարունակելով եկեղեցիների ծխական ժողովրդի հետ իր հանդիպումների շարանը, հինգշաբթի 17 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու ծխական ժողովրդի հետ։
Տասը կոյսերի յիշատակին նւիրւած այս օրւան խորհուրդը իր անունը ստացած է նոյնինքն Մատթէոսի Աւետարանի 25-րդ գլխում Յիսուսի խօսած առակից, որտեղ ներկայացնում էր մարդկային ընկերութիւնը կազմող երկու խմբերը, որոնք 10 կոյսերի թւով են հանդէս գալիս: Տասը թիւը խորհրդանշում է մարդկային ցեղի ամբողջութիւնը, որոնք երկուսի են բաժանւում. հինգը իմաստուն իսկ միւս հինգը՝ յիմար: