Երկուշաբթի դեկտեմբերի 7-ին առաւօտեան ժամը 10-ին, Ս. Սարգիս մայր եկեղեցի այցելեցին Ղոմի հաւատա-քաղաքական համալսարանի ուսանողները, գլխաւորութեամբ իրենց դասախօս՝ Դկտ. Աղայիի:
Խմբի անդամները քրիստոնէական դաւանաբանական հարցեր ուղղեցին, որոնց հակիրճ պատասխաններ տւեց Արժ. Տ. Գրիգորիս քհն. Ներսիսեանը: Խօսւեց նաև հայ եկեղեցու պատմութեան և ճարտարապետութեան վերաբերեալ: