Քրիստոնէական և կրօնական դաստիարակութեան կարևորութիւնից ելնելով չորեքշաբթի փետրւարի 24-ին Թունեան տարրական դպրոցում կազմակերպւեց պասի ճաշատեսակների փառատօն:
Երեքշաբթի 1 մարտ 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեան իւրայատուկ հանդիպում ունեցաւ թեմիս կանանց միութիւնների վարչութիւնների հետ։
Չորեքշաբթի 2 մարտ 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Իսպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին՝ դոկտ. Կարէն Խանլարեանին եւ պրն. Ժորժիկ Աբրահամեանին։
Ուրբաթ 26 Փետրւար 2016։
Մի այլ լուսաւոր եւ յուսադրիչ թւական իրանահայ գաղութի եւ յատկապէս Թեհրանի հայոց թեմի արդի պատմութեան մէջ։
Երկուշաբթի թւականիս 29 փետրւարի կէսօրից յետոյ ժամը 1-ին թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին Ղոմի «Լուսաւոր ապագայ» կազմակերպութեան հաղորդակցութեան տնօրէն՝ դոկտ. Մոհամադ Ալի Մուսաւինասաբը, Ուսումնասիրութեան օգնական դոկտ. Այաթին եւ գիտաշխատող՝ դոկտ. Սամրաբին։
Յունւար և Փետրւար ամիսների ընթացքին, դպրոցական աշակերտները Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան և Աստւածայայտնութեան տօների առիթով, մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու:
Հինգշաբթի 25 փետրւար 2016-ի երեկոյեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հանդիպեց Ս. Աստւածածին եկեղեցու ծխական հաւատացեալների հետ, եկեղեցու շրջափակում եղող Թեհրանի Հայ Եկեղեցասէր Կանանց Միութեան սրահում։
Թւականիս փետրւարի 26-ի առաւօտեան ժամը 10-ին Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական բաժանմունքի Գայլիկ-Արծւիկները թւով աւելի քան 23 հոգի իրենց պատասխանատուների գլխաւորութեամբ ներկայ գտնւեցին Ս. Սարգիս մայր եկեղեցում մատուցւող Արեւագալի եւ Ս. պատարագի արարողութեանը որի ընթացքում քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Սրբազան հայրը իր քարոզում յատուկ կերպով ողջունեց բոլորին եւ գնահատեց նրանց ներկայութիւնը։
Շաբաթ 27 Փետրւար 2016-ի առաւօտեան ժամը 10-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանում Անգլիքան եկեղեցու առաջնորդ Գերշ. Տ. Ազատ Մարշալ Եպիսկոպոսը ընկերակցութեամբ իր երէցներին, սարկաւագներին եւ աշխարհական ներկայացուցչին։
եմական Խորհրդի Յարաբերական Մարմինը պարբերաբար ներկայացնում է զեկոյցներ ազգային դպրոցներից: Ստորև ներկայացնում է Նայիրի տարր. տղ. դպրոցից ստացած զեկոյցը: