Թեհրանի 6-րդ շրջանի քաղաքապետարանի 3-րդ բաժնի (ناحیه 3 منطقه 6 شهرداری) «Բէհջաթաբադ» թաղային խորհրդի (سرای محله بهجت آباد) առաջարկութեամբ և Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի համագործակցութեամբ, Նոր Տարւայ ու Ս. Ծննդեան տօների առիթով, երեքշաբթի, յունւարի 26-ին, հայ կանանց համար, շրջայց կազմակերպւեց դէպի Իրանի Գոհարների Թանգարան(موزه جواهرات ملی) :
ԱԼԻՔ - Իսլ. Յեղափոխութեան յաղթանակի մեծարման ծրագրերի շարանում, չորեքշաբթի, յունւարի 27-ի երեկոյեան, կրօնական փոքրամասնութիւնների նահատակների մեծարման նպատակով, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել «Բահման» մշակութային համալիրի «Նահատակ Աւինի» դահլիճում:
Ուրբաթ 29 Յունւար 2016-ին մեր եկեղեցիներում, յընթացս Ս. եւ անմահ պատարագի հանդիսաւորապէս ընթերցւեց Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական պատգամը, որով Նորին Սրբութիւնը 2016 տարին հռչակում է «Ծառայութեան տարի»։
Չորեքշաբթի յունւարի 27-ի առաւօտեան իսլամական քարոզչութեան համադրման խորհրդի կենտրոնական գրասենեակում իսլամական յեղափոխութեան այգաբացի տասնօրեակի շտաբի կրօնական փոքրամասնութիւնների կոմիտէյի պատասխանատու Սաիդ Թաղաւիի եւ միաստւածային կրօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս:
Միաստւածային կրօնների նահատակների յիշատակի մեծարման հանդիսութեան մամլոյ ասուլիսը երկուշաբթի յունւարի 25-ին Թեհրանի ընդհանուր տարածքի պահակազօրի հրամանատար Մոհսէն Քազէմէյնու եւ տարբեր կրօնների ներկայացուցիչների մասնակցութեամբ կայացաւ Թեհրանի պահակազօրի կայանում:
Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի, 2 փետրւար 2016 տօնն է Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը տօնն է նաեւ քահանայութեան որով եւ քահանայից: Այս առիթով, երեքշաբթի 2 փետրւար 2016-ին հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ է մատուցւելու Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։
Չորեքշաբթի 27 Յունւար 2016-ի երեկոյեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ յարաբերական գրասենեակի պատասխանատու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանի եւ Թեմական Խորհրդի փոխ-ատենապետ պրն. Վարուժ Յովհաննիսեանի ներկայ գտնւեց Պաղեստինեան Յեղափոխութեան խորհրդանիշ եղող ՛՛Ֆաթհ՛՛ կազմակերպութեան հիմնադրութեան նւիրւած ընդունելութեան եւ դասախօսական ձեռնարկին։
Սոյն գրութեամբ հրաւիրում ենք Ձեզ մասնակցելու Իրանի Իսլամական Յեղափոխութեան Յաղթանակի 37-րդ տարեդարձի ծրագրերի շարանում հինգշաբթի թւականիս 4 փետրւար 2016-ին, նահատակների հոգու խաղաղութեան համար հոգեհանգստեան արարողութեան
Երկուշաբթի 25 Յունւարի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Գրողների Միութեան ներկայացուցիչներ՝ տիկնայք՝ Արփի Ալեքսանդրին և Վիկտորեա Աղանեանսին:
Երեքշաբթի, թւականիս 26 յունւարի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսէսեանի մասնակցեց Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան կենտրոնի եւ Կորէայի կրօնների խորհրդաժողով յանուն խաղաղութեան հաստատութեան համատեղ կազմակերպած համագումարին, որի թեման էր «Կրօն, խաղաղութիւն եւ միջազգային ապահովութիւն»։