Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ղոմի Կրօնագիտական Իսլամագիտական Ֆակուլտետի Ուսանողների Այց՝ Ազգային Առաջնորդարան

Կիրակի դեկտեմբերի 20-ի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցի եւ Ազգային Առաջնորդարան այցելեցին Ղոմի Կրօնագիտական Իսլամագիտական Ֆակուլտետի մագիստրոսի ուսանողներ, գլխաւորութեամբ դոկտ. Հոջաթոլիսլամ ՄոսթաՖա Դարիաբարի-ի:

Պատւիրակութեանը դիմաւորեց թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Սրբազան հայրը բարի գալուստ մաղթելով նրանց նախ ամփոփ տեղեկութիւններ փոխանցեց հայ համայնքի կառոյցի եւ պատմութեան մասին որից յետոյ, ուսանողները սուրբ եւ անմահ պատարագ եւ եկեղեցւոյ ծիսակատարման, քրիստոնէական աստւածաբանութեան, եկեղեցագիտական բնագաւառներում հարցեր ուղղեցին Սրբազան հօրը, որոնց Սրբազան հայրը ամփոփ եւ հակիրճ գոհացուցիչ պատասխաններով բաւարարեց:

Վերջում նաեւ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ մտերմիկ զրոյց այլ կրօնագիտական եւ կրօնների երկխօսութեան եւ համատեղ ու խաղաղ համակեցութեան վերաբերեալ:

Պատւիրակութեան դասախօս՝ հոջաթոլիսլամ ՄոսթաՖա Դարիաբարին իր շնորհակալական խօսքը ուղղելով Սրբազան հօրը՝ բոլորի կողմից կանխապէս շնորհաւորեց յառաջիկայ նոր տարւայ եւ Քրիստոսի Ծննդեան տօները:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ