Այսու յայտնում ենք Թեհրանի թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ շաբաթ 26 դեկտեմբեր 2015-ին Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին եւ առաջին մարտիրոսին տօնն է: Այս տօնը մեր թեմում յայտարարւած է որպէս Սարկաւագաց եւ դպրաց դասերի օր:
Պատւական ընտանիքներ,
Յաւերժացնելու համար մեր անձնուրաց նահատակների յիշատակը, և ընդառաջելով Թեհրանի «Բաղ Մուզէյէ Դեֆաէէ Մողադդաս»-(باغ موزه دفاع مقدس) ի դիմումին, համաձայնութիւն ենք ձեռք բերել, որպէսզի նոյն թանգարանի մի յատուկ բաժնի ցուցափեղկերում ցուցադրել մեր անմահ նահատակներից մնացած յիշատակները։
Թարգմանեց՝ Ռ. Մարգարեան - «Շաֆաղնա» - Շիմա Մոֆիդի Ռադ- Առաջին փորձը միշտ էլ յագեցած է լինում յուզումով, ինչը ծնունդ է տալիս բազմաթիւ հարցերի ու պատասխանում են բազմաթիւ ուրիշների: Սա առաջին անգամն է, որ ոտք եմ դնում եկեղեցու շրջապատն ու առաջին անգամն է, որ ուղղակի զրուցում եմ քրիստոնեայ հոգեւոր առաջնորդի հետ: Իմ պատկերացումը քահանաներից, եպիսկոպոսներից ու եկեղեցուց սահմանափակւում է հեռուստասերիաներում տեսածով: Սեւ կամ սպիտակ երկար հագուստով մի մարդ՝ վզին կախւած խաչով, որը քարոզում կամ աղօթում է: Անհասանելի եւ անշօշափելի պատկերներ:
Եպիսկոպոսի կոչումից առեղծւածային պատկերացում ունեմ եւ իմ խորթութիւնը նրանց անունների ու լեզւի հետ փոխարինւում է ըմբռնելի ու հասանելի պատկերով եւ ծանօթ մի հոգիով եւ Մոհամմեդի կրօնի բարութիւնը նստեցնում է Քրիստոսի գթասրտութեան կողքին: Աբրահամեան կրօններում գոյութիւն ունեցող նման բարութեամբ ու խաղաղութեամբ որտեղի՞ց է սերում այսքան բրտութիւնը: Արդեօք այս կրօնները կարո՞ղ են ձեռք-ձեռքի տալով աշխարհում իդէալական խաղաղութիւն հաստատել , թէ նման օրեր միայն քաղցր ու հաճելի երազների նման անցնում են միայն մտքով ու անհասանելի են:
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է զեկոյց Ս. Մինաս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից, իրենց կատարած աշխատանքների վերաբերեալ: Ստորև ներկայացւում է սոյն զեկոյցը՝
Սոյն թւականի կիրակի, նոյեմբերի 29-ին առաւօտեան առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցւող սուրբ և անմահ պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան յատուկ արարողութիւն ի Տէր հանգուցեալ ազգային բարերարներ՝ Թերեզիկ Մասեհեանի և Սուրէն Պանիրեանի հոգիների խաղաղութեան համար: Կրօնական արարողութեանց նախագահեց և այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Բարձր հովանաւորութեամբ և մասնակցութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի, սոյն թւի երեքշաբթի, դեկտեմբերի 1-ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում, կայացաւ «Հայ Գրքի» 13-րդ ցուցահանդէսի ընթացքում օժանդակող անձանց համար կազմակերպւած գնահտման երեկոն:
Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութիւնը թեհրանահայ գաղութի ամենահին կանանց միութիւնն է որ 110 տարիներից ի վեր գործում է եւ գործով ծառայում է մեր գաղութի կարիքաւոր ընտանիքներին:
Ուրբաթ 4 դեկտեմբեր 2015-ի երեկոյեան Հայ Կանանց Բարեգործական ընկերութիւնը նշեց իր հիմնադրութեան 110-ամեակը Արարատ Մարզաւանի Վաչէ Ղարաբէգեան սրահում ի ներկայութեան նկատառելի թւով համակիրների եւ անդամների:
Ուրբաթ 4 դեկտեմբեր 2015-ի առաւօտեան Հ. Մ. Արարատ Կազմակերպութեան Սկաուտական Միաւորի նախաձեռնութեամբ Միաւորի սկաուտների մի խումբ (50 հոգի), Ս. Սարգիս եկեղեցին եկան, ներկայ գտնւեցին Ս. պատարագին եւ ստացան Ս. հաղորդութիւն:
Երկեքշաբթի 1 դեկտեմբերին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Յակոբեան Հաստատութեան տէր և տնօրէն՝ պրն. Սմբատ Յակոբեանին:
«Արտակ Մանուկեան» թանգարանը նոյեմբերի 1-ից 14-ն ընդունել է շուրջ 100 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝