ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 17 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Եկեղեցւոյ

Ուրբաթ 18 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Շաբաթ 19 Սեպտեմբերի 2020;
Տօն է Ս. Խաչի

Կիրակի 20 Սեպտեմբերի 2020;
Բ կիր. զկնի Ս. Խաչի

Երկուշաբթի 21 Սեպտեմբերի 2020;
Պահք:Տօն՝ Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն

Երեքշաբթի 22 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Չորեքշաբթի 23 Սեպտեմբերի 2020;
Պահք

Հինգշաբթի 24 Սեպտեմբերի 2020;
Պահք: Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի

Ուրբաթ 25 Սեպտեմբերի 2020;
Պահք

Շաբաթ 26 Սեպտեմբերի 2020;
Տօն՝ Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտուհիների յաջողութիւնները

Հայոց ազգ. «Արաքս» աղջ. դպրոցի աշակերտուհիների արձանագրած կրթական, մշակութային եւ մարզական յաջողութիւնները՝ 2015-16 ուսումնական տարեշրջանին եղել են հետևեալ կարգով՝

Կրթական յաջողութիւններ՝

Դպրոցիս միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նայիրա Ղարաբէգին եւ Ագապի Զաքարեանը մասնակցել են պետական օրինակելի դպրոցների մուտքի քննութեանը եւ յաջողութեամբ ընդունւել են:

Տարրականի Ա դասարանի աշակերտուհի՝ Ալէ Հայրապետեանը, ընտրւել է Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած «Փոքրիկ գրող, ապագայ մտաւորական» մրցութիւնում:

Դպրոցիս տարրական բաժնի բոլոր աշակերտուհիները մասնակցել են Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած «Ջաբեր էբն Հայեան» փառատօնին եւ հինգերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Անիտա Յարութիւնեանի, Լիաննա Մուրադեանցի եւ Անի Յովհաննիսեանի աշխատանքը ընտրւել է վեցերորդ շրջանում:

Տարրական բաժնի աշակերտուհի Անիտա Յարութիւնեանը մասնակցել է Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպւած ընթերցանութեան մրցութեանը եւ վեցերորդ շրջանում երրորդ տեղն է գրաւել:

Տարրական բաժնի հինգերորդ եւ վեցերորդ դասարանի աշակերտուհիները մասնակցել են Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած գիտելիքների մրցութեանը եւ յաջողութիւններ են արձանագրել հետեւեալ կարգով.

Երկրորդ տեղն են գրաւել հինգերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Անգինէ Աղաջանեանը, Սէրլի Թարոյեանը, Լիաննա Հախվերդեանը, Լարա Միրզախանեանը եւ Անի Յովհաննիսեանը:

Չորրորդ տեղն են գրաւել հինգերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Սեւանայ Ղարիբին, Լիաննա Ղարիբին, Անիտա Յարութիւնեանը, Սեւանայ Աւագեանը եւ Լիաննա Մուրադեանը:

Չորրորդ տեղն են գրաւել վեցերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նելլի Բաբայեանը, Մինէ Թահմազեանը, Անի Յովհաննիսեանը, Սէրինէ Ռոստամեան եւ Էլին Սարգսեանցը:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Արփա Աղաջանեանը, Էլինոր Մարգարեանը եւ Մինէ Քեշիշին մասնակցել են Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած գիտելիքների մրցութեանը եւ գրաւել երկրորդ տեղը:

Վերոնշեալ չորս խմբերը մասնակցել են Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած քաջալերական ճամբարին, որը տեղի ունեցաւ Նոր Ջուղայում:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհի՝ Մաթիա Դաւթեանի պատրաստած ձեռքի աշխատանքը ընտրւել է Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած երիտասարդական «Խարազմի» ձեռքի աշխատանքների բաժնի փառատօնում: Մաթիա Դաւթեանի պատրաստած աշխատանքը վեցերորդ շրջանի կողմից ներկայացաւ Թեհրան նահանգի նոյն բաժնի առաջին փուլի մրցութեանը եւ յաջողութիւն արձանագրեց:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհիներ Աննա Շահնազարին եւ Մելիթա Սարգսեանը, ընտրւել են Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած երիտասարդական «Խարազմի» տարրալուծարանային գիտութիւնների բաժնի փառատօնում:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Արփա Աղաջանեանը եւ Էլինոր Մարգարեանը մասնակցել են Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած ընթերցանութեան մրցութեան եւ վեցերորդ շրջանում երկրորդ տեղն են գրաւել:

 Մշակութային յաջողութիւններ՝

Դպրոցիս տարրական բաժնի 20 աշակերտուհիներից կազմւած երգչախումբը մասնակցել է Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած երգի մրցութիւններին եւ երկրորդ տեղն է գրաւել:

Տարրականի Դ դասարանի աշակերտուհի՝ Թինա Ղարախանեանը եւ վեցերորդ դասարանի աշակերտուհի՝ Քարոլին Ռոստամեան մասնակցել են Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի կողմից կազմակերպած հոգեւոր նկարչութեան մրցութեանը եւ առաջին են հանդիսացել:

Միջնակարգի Ա շրջանի Է դասարանի աշակերտուհի՝ Նազելի Շիրւանեանը եւ Թ դասարանի աշակերտուհի՝ Էլինոր Մարգարեանը մասնակցել են Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի կողմից կազմակերպած հոգեւոր ասմունքի՝ սաղմոսասացութեան մրցութեանը եւ գրաւել են երրորդ տեղերը:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհի՝ Նայիրա Ղարաբէգին մասնակցել է Թեհրան նահանգի կազմակերպած մենակատար նւագողների մրցութեանը եւ առաջին է հանդիսացել նահանգում:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհի Լարա Նազարեանը մասնակցել է Թեհրան նահանգի կազմակերպած մենակատար նւագողների մրցութեանը եւ երկրորդ է հանդիսացել նահանգում:

Դպրոցիս Միջնակարգի Ա շրջանի 20 աշակերտուհիներից կազմւած երգչախումբը մասնակցել է Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած երգի մրցութիւններին եւ երրորդ տեղն է գրաւել:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհի՝ Նազելի Վարդանոսեանը՝ տարրականի շրջանի վեցերորդ դասարանի աշակերտուհի՝ Սերա Ինջիրղոլին եւ երկրորդ դասարանի աշակերտուհի՝ Անայիս Բեգլարեանը մասնակցել են Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած դպրոցաշէն բարերարների նկարչութեան մրցութեանը եւ յաջողութիւն են արձանագրել:

Դպրոցիս միջնակարգի Ա շրջանի բոլոր աշակերտուհիները մասնակցել են Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած պատի թերթի պատրաստման մրցութեանը եւ արձանագրել են յաջողութիւններ ըստ հետեւեալի.

Եօթերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Շարմիկ Շահբազեանի, Լարա Նազարեանի, Սելին Մանգասարիի եւ իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Լիլիթ Ղարիբիի, Էւելինա Բեջանեանի, Ագապի Զաքարեանի, Ռեբեկա Կարապետեանի, Մինէ Քեշիշիի, Արփա Աղաջանեանի եւ Էլինոր Մարգարեանի պատրաստած պատի թերթերը վեցերորդ շրջանում առաջին տեղն է գրաւել:

Եօթերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Մաթիա Դաւթեանի եւ Ռենիա Ղարաբէգլուի, ութերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Երազ Բանդարիի, Մեղրի Սարխոշեանի, Սէրլի Ղեւոնդեանի, Սէրլի Զարգարեանի, Փրենի Զախարեանի, Թալին Ստեփանեանի, Մինէ Մովսիսեանի եւ Աւենիա Տէր-Աւանէսեանի, իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նայիրա Ղարաբէգիի, Լիլիթ Սուլէյմանիի, Ժուլիէտ Ղազարեանի, Բեռնադէթ Ֆազելի Մողադդամի պատրաստած պատի թերթերը վեցերորդ շրջանում երկրորդ տեղն է գրաւել:

Եօթերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նատալի Արզումանեանի, Սէրլի Յարթունեանի եւ Էրիկա Դաւթեանի, ութերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Գարունէ Թահմազեանի, Լիա Բզիկի եւ Անիա Խոսրովեանի, իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նայիրի Մարտիրոսեանի, Լիա Սինայիի եւ Փրենի Դաւուդիի պատրաստած պատի թերթերը վեցերորդ շրջանում երրորդ տեղն է գրաւել:

Դպրոցիս աշակերտուհիները մասնակցել են Թ.Հ.Թ. Կրթական խորհրդին կից Մշակութային յանձնախմբի կազմակերպած ասմունքի, նւագարանի եւ երգի փառատօներին ու արձանագրել հետեւեալ արդիւնքները:

Տարրական օղակ՝

Ասմունք

Անի Յովհաննիսեան՝ Ե դաս.՝ գերազանց

Լիաննա Մուրադեան՝ Ե դաս.՝ շատ լաւ

Մինէ Թահմազեան՝ Զ դաս.՝ գերազանց

Դասական նւագարան

Մինելլի Այւազեան՝ Բ դաս.՝ շատ լաւ

Դալար Դանիէլեան՝ Ե դաս.՝ շատ լաւ

Սեւանայ Ղարիբի՝ Ե դաս.՝ շատ լաւ

Լիաննա Մուրադեան՝ Ե դաս.՝ շատ լաւ

Սէրլի Աղաջանի՝ Զ դաս.՝ գերազանց

Երգ

Անի Յովհաննիսեան՝ Ե դաս.՝ գերազանց

Էլենի Առաքելեան՝ Զ դաս.՝ շատ լաւ

Մինէ Թահմազեան՝ Զ դաս.՝ շատ լաւ

Միջնակարգի Ա շրջան՝

Ասմունք

Մեղրի Սարխոշեան՝ Ը դաս.՝ գերազանց

Անի Յովսէփեան՝ Ը դաս.՝ գերազանց

Դասական նւագարան

Լարա Նազարեան՝ Է դաս.՝ շատ լաւ

Նայիրա Ղարաբէգի՝ Թ դաս.՝ շատ լաւ

Երգ

Բրենդա Բէգինեան՝ Է դաս.՝ շատ լաւ

Մինէ Խաչատրեան՝ Ը դաս.՝ շատ լաւ

Երազ Բանդարի՝ Ը դաս.՝ շատ լաւ

Նանոր Նազարեան՝ Թ դաս.՝ շատ լաւ

Հինգերորդ դասարանի աշակերտուհի Լիաննա Մուրադեանը մասնակցել է Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան գրական միաւորի կողմից կազմակերպած ասմունքի մրցութեան եւ երրորդ տեղն է գրաւել:

Մարզական յաջողութիւններ՝

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհի՝ Արմիդա Գրիգորեանը, պինգ-պոնգ մարզաձեւում, Թեհրան նահանգում երկրորդ տեղն է գրաւել:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Մաթիա Դաւթեանը, Լիաննա Փիրջանլուն, Բրենդա Բէգինեանը եւ Սելիա Աւանէսեանը եւ իններորդ դասարանի աշակերտուհի՝ Նայիրա Ղարաբէգին, լող մարզաձեւում Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած մրցութիւններում մեծ յաջողութիւններ են արձանագրել:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհի՝ Լիաննա Փիրջանլուն, եւ իններորդ դասարանի աշակերտուհի՝ Նայիրա Ղարաբէգին, լող մարզաձեւում Թեհրան նահանգում երրորդ տեղն են գրաւել:

Միջնակարգի Ա շրջանի եօթերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Լիաննա Փիրջանլուն, Լիաննա Աբրահամեանը, Մելանի Շիրւանեանը, Էրեբունի Յարութիւնեանը եւ Փոլետ Օրդուխանեանը, ութերորդ դասարանի աշակերտուհի Սէրլի Զարգարեանը եւ իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նայիրի Մարտիրոսեանը, Լիլիթ Ղարիբին, Լիա Սինային, Սէրլի Փուլադեանը Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած բասկետբոլի մրցութիւններում վեցերորդ շրջանում առաջին տեղն են գրաւել:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհի՝ Լիա Սինային Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած թեթեւ ատլետ մարզաձեւի գնդի հրում ճիւղի մրցութիւններում երրորդ տեղն է գրաւել:

Տարրական բաժնի վեցերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Նելլի Բաբայեանցը, Սէրլի Աղաջանեանը, Էլին Ղազարեանը, Քարլին Աղամալեանը, Ադելայն Էմինեանցը, Սերա Ինջիրղուլին, Լանա Շիրզադը եւ հինգերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Արիելլա-Բրենդա Զարգարեանը եւ Լիաննա Հախվերդեանը Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած բասկետբոլի մրցութիւններում վեցերորդ շրջանում երկրորդ տեղն են գրաւել:

Տարրական բաժնի վեցերորդ դասարանի աշակերտուհիներ՝ Աննա Ադամ Մկրտչեանը, Իմելիա Աջունեանը, եւ երկրորդ դասարանի աշակերտուհի՝ Նարէ Այւազեանցը Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան վեցերորդ շրջանի կողմից կազմակերպած թեթեւ ատլետ մարզաձեւի մրցութիւններում առաջին տեղն են գրաւել:

Տարրական բաժնի վեցերորդ դասարանի աշակերտուհի՝ Աննա Ադամ Մկրտչեանը Թեհրան նահանգի կազմակերպած թեթեւ ատլետի մրցութիւններում, երկրորդ տեղն է գրաւել եւ ընտրւել է Թեհրան նահանգի խմբում՝ մասնակցելու երկրի մակարդակում անցկացւող մրցութիւններին:

Միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանի աշակերտուհի՝ Նայիրի Մարտիրոսեանը ընտրւել է Թեհրան նահանգի խմբում՝ մասնակցելու երկրի մակարդակում անցակցւող բասկետբոլի մրցութիւններին:

Դպրոցիս աշակերտուհիները Հ.Մ.Ա.Կ.-ի կազմակերպած 40-րդ համադպրոցական մրցութիւններում ձեռք են բերել մեծ յաջողութիւններ՝ դպրոց բերելով ոսկի, արծաթ եւ բրոնզ թւով 4 գաւաթներ:

 

Զեկոյցը կազմել է միջնակարգի Ա շրջանի փոխտեսչուհի՝ Վերժիկ Թահմազեանը

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com