Թւականիս նոյեմբերի 10-ին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի առաջարկով կայացաւ գրողների եւ մտաւորական խաւի հերթական 52-րդ հանդիպումը ՝ Թ. Հ. Թ.-ի ազգային առաջնորդարանի դահլիճում:
Հինգշաբթի 12 նոյեմբեր 2015-ի առաւօտեան ժամ 11-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր հիւրասենեակում ընդունեց այցելութիւնը Ֆրանսիայի դեսպան՝ պրն. Բրունօ Ֆօչըրի և նոյն դեսպանատան մշակութային կցորդին՝ պրն. Հանսէլ Ուպչոյի:
Ս. Գէորգ և Ս. Թադէոս-Բարթուղիմէոս եկեղեցիների ներկայ եկեղեցական խորհուրդը կեանքի է կոչւել 2015 թւի յունիսի 29-ից: Մարմնի անձնակազմը բաղկացած է 9 հոգուց՝
Աստւածաշնչական հասկացողութեամբ եկեղեցու նիւրապետութիւնը կազմող գլխաւոր կարգերն են՝ սարկաւագութիւնը, քահանայութիւնն ու եպիսկոպոսութիւնը: Յիշեալ կարգերից խոնարհագոյնն է սարկաւագութիւնը, որին կոչւող թեկնածուն խոնարհութեամբ եւ ազնւութեամբ, մաքուր կենցաղով ու աշխատասիրութեամբ, բծախնդրութեամբ եւ աստւածավայել նախանձախնդրութեամբ իր ծառայութիւնն է մատուցելու Եկեղեցու Սուրբ Սեղանին, որպէս քահանայի օգնական՝ անուշ խունկ մատուցելով, Աստծու Խօսքը՝ Ս. Աւետարանն ընթերցելով եւ պատարագի ընթացքին ընծաների վերաբերումը կատարելով, այլ ծառայութիւնների կողքին:
Անցնող տարւանից սկսեալ գեղեցիկ փորձառութեան լոյսի տակ, ամառային եղանակի կարճ դադարից յետոյ, ուրբաթ նոյեմբերի 6-ին վեսկսւեցին ամենամսեայ ուրբաթ երեկոների պատարագները երիտասարդ-երիտասարդուհիների մասնակցութեան ի խնդիր:
Չորեքշաբթի, Նոյեմբերի 11-ի առաւօտեան ժամ 11-ին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան կից, Սարդարապատ քաղաքամասի՝ «Անի» Միութեան վարչութեան դիւանը, տիկնայք՝ Ժանէթ Միրզախանեան, Արմինէ Բուդաղեան, Մարգուշ Աւագեան և Սրբուհի Նազարեան:
Այսու համայնքի սիրելի ժողովրդին տեղեկացնում ենք ,որ թւականիս հոկտեմբերի 27 –ին, Ազգային առաջնորդարանի դահլիճում Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովը գումարեց իր 22-րդ նիստը, նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Տէր Սեպուհ Արք.Սարգսեանի և ատենապետութեամբ պարոնայք Գէորգ Վարդանի և Նորայր Արամեանի: Ժողովին ներկայ էին Թեմական և Կրօնական Խորհուրդները , Հաշւեքննիչ մարմինը և «Ալիք» օրաթերթի թղթակիցը: Տէրունական աղօթքից յետոյ, ստուգւեց պատգամաւորների թւային պատկերը և կատարւեց նախորդ նիստի արձանագրութեան հաստատումը, որից յետոյ ժողովն ընթացաւ ճշտւած օրակարգով:
Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարինը Ս. Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից ստացել է իրենց կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը: Ստորև ներկայացնում ենք սոյն զեկոյցը՝
«ԱԼԻՔ» - Իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների նախաձեռնութեամբ եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի համագործակցութեամբ, երէկ նոյեմբերի 10-ին, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս, «Կրօնական փոքրամասնութիւնները Իրանի Իսլ. Հանրապետութիւնում»-ը թեմայով:
Երեքշաբթի 10 նոյեմբեր 2015-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրան-Հայաստան Գործարար Համաժողովի մասնակից մի խումբ հայրենակիցներ՝ Տիարք Ալեքսանդր Մելիքեան, Միքայէլ Պօղոսեան, Մարտիրոս Մինասեան, Միքայէլ Շահվերդեան եւ Տէր եւ Տիկին Եորկոս եւ Ալեքսանդրա Լորտոսները: