Թւականիս, չորեքշաբթի օգոստոսի 10-ին ժամը 18:00–ին, Շանթ դպրոցում Կրթական խորհրդի հրաւէրով կայացաւ հանդիպում Նայիրի և Շանթ տարրական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների ծնողների հետ:
Որին մասնակցում էին Կրթական խորհրդի Ատենապետ՝ պրն Սևան Դանիէլեանը, ԿԽ անդամ, Շանթ դպրոցի կապ՝ պրն. Ալֆրէդ Կարապետեանը և կրթական հարցերում որպէս մասնագէտ – խորհրդատու պրն. Արմէն Հայրապետեանը:
Ներկայ էին նաև դպրոցի փոխտեսուչներ և ծնողական խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ ներկայացւեց.
Կրթական խորհրդի առաջիկայ գործունէութեան ծրագրի մաս կազմող. կրթական մակարդակի բարձրացումը, որն էլ կնպաստի հայկական դպրոցներից աշակերտութեան արտահոսքի կանխմանը:
Ծնողների կողմից եղան տարբեր հարցումներ, որոնց տրւեցին սպառիչ պատասխաններ և քննարկւեցին վերոնշեալ հարցերին վերաբերւող առաջարկներ:
Ընդհանուր առմամբ ծնողների կողմից հանդիպումը գնահատւեց օգտակար և արդիւնաւէտ:
Նման հանդիպումները նպաստում են ծնող, փոխտեսուչ և Կրթական խորհուրդ համագործակցութեանը, որը խորհրդիս ծրագրերի իրականացման գրաւականն է հանդիսանում:
Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ