Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին Մահդի Թասխիրիի Այցն Առաջնորդ Սրբազանին

Չորեքշաբթի 20 Յուլիս 2016-ի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի տնօրէն Հոջաթուլիսլամ Ուալ Մոսլեմին պրն. Մահդի Թասխիրիին եւ իր ընկերակիցներին, Կենտրոնի փոխ տնօրէն պրն. Մորթեզա Սապուրիին եւ տկն. Ռաշիդբէյգիին։

Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրին եւ առաջին հերթին շնորհաւորեց նրան իր նոր պաշտօնի առիթով եւ յաջողութիւն մաղթեց իրեն. իր կարգին պրն. Թասխիրին շնորհակալութիւն յայտնեց Սրբազան հօր իր ջերմ ու ազնիւ խօսքերի համար եւ ասաց, ՛՛Երեք օր է, որ ստանձնել եմ իմ այս պաշտօնը եւ ուզեցի, որ առաջին այցելութիւնը տամ հաստատութեան եւ իմ ամենահին եւ ամենասիրելի բարեկամին, որ դուք էք՛՛։ Այնուհետ խօսւեց յառաջիկայ Դեկտեմբերին Թեհրանում տեղի ունենալիք երկօրեայ համագումարի մասին Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Կազմակերպութեան միջեւ որի թեման է «Կրօնք եւ Բռնութիւն»։

Մօտաւորապէս մէկ ժամ տեւող հանդիպման ընթացքին խօսւեց միաստւածեան կրօնների համատեղ աշխատանքի եւ համագործակցութեան անհրաժեշտութեան մասին ՛՛Որովհետեւ այս օրերին կրօնները ըստ էութեան դիմագրաւում են շատ վտանգաւոր մարտահրաւէրներ՛՛ եզրակացրին կողմերը։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ