Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զրոյց՝ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի փոխատենապետ Սարօ Աւագեանի հետ

Ալիք - Ես 4-րդ շրջանն է, որ աշխատում եմ այս մարմնում: Այս շրջանի Կրթական խորհրդի կազմը մէկ տարի է, որ նշանակւել է եւ անցել աշխատանքի:

Կազմն ունի 10 անդամ-անդամուհիներ, որոնց մեծամասնութիւնը առաջին անգամն է, որ անդամակցում են այս մարմնին, երկու հոգի արդէն երկրորդ շրջանն է, որ աշխատում են Կրթական խորհրդում եւ պէտք է ուրախութեամբ շեշտեմ, որ այս կազմը շրջանի սկզբից մինչեւ այսօր գործում է միասնական եւ յոյսով եմ նաեւ արդիւնաւէտ:

Աշխատանքը յաջող ընթանալու նպատակով անցեալի ընկալեալ ձեւով կեանքի են կոչւել 5 յանձնախմբեր՝ մշակութային, դաստիարակչական, մարզական, ուսման մակարդակը ուսումնասիրող եւ «Դպրոցական էջ»-ը կազմող: Ունենք նաեւ դասագրքերի բովանդակութիւնը կազմող յանձնախումբ, որը տարբերւում է անցեալից եւ աշխատանքի նոր ձեւ է կիրառել:

Աշխատանքները բաժանւել են երկու մասի կարճատեւ եւ երկարատեւ ծրագրեր, կարճատեւ աշխատանքներում հիմնականում լուծւում են առօրեայ խնդիրներ, վերահասութիւն է տրւում դպրոցների պահանջներին ու կարիքներին:

Երկարատեւ ծրագրերի բաժնում հիմնական խնդիրը դա կիրառելիք քաղաքականութեան ճշտումն ու գործադրումն է, որի շրջանակում արդէն սկսել ենք հիմնական մի աշխատանք եւ կիրառելով SWOT գիտական արդիական մեթոդիկան, փորձում ենք նախ ուսումնասիրել մեր հնարաւորութիւնները, գտնել մեր համակարգի տկար եւ ուժեղ կողմերը, պարզել մեր թոյլ կողմը եւ օգտւելով վերոնշեալ աշխատաձեւից, հզօրացնել այդ կողմը: Այս գործելաոճը, առաջին անգամն է, որ կիրառւում է մեզ մօտ:

Արտաքին ճակատում այս շրջանի Կրթական խորհուրդը յաջողել է լաւ յարաբերութիւններ ստեղծել  Թեհրանի ուսումնադաստիարակչութեան 6-րդ, 7-րդ եւ 8-րդ շրջանների պատասխանատուների հետ, որտեղ կայացած պարբերական հանդիպումներում արծարծւում են հայոց դպրոցներին կապւող խնդիրներ:

Հարկ եմ համարում նշել, որ այս հանդիպումները մինչ այսօր կայացել են փոխհասկացողութեան եւ ջերմ մթնոլորտում:

Այսօր Թեհրանում ունենք գործող 15 դպրոցներ եւ 4 մանկապարտէզներ, որոնց համար Կրթական խորհրդի կողմից նշանակւել են կապ կազմի անդամներից:

Թեմական խորհրդի կողմից Կրթական խորհրդի հետ կապ է նշանակւել Հրայր Շահնազարեանը, ով կանոնաւոր կերպով մասնակցում է մեր նիստերին եւ հարկ եղած համադրումները կատարում:

2015-2016 թթ.-ի կատարւած աշխատանքներից է տարեսկզբում «Նայիրի» տղ. ուղեցոյց եւ «Ա. Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցների միատեղումը, որը կատարւեց նոր ուսումնական գործելաոճին անցնելու պատճառով:

Կազմի հետ 3 մասնագէտ հոգեբաններ են աշխատում, որոնք այս ուսումնական տարւայ ընթացքում այցելել են դպրոցներ եւ առանձին հանդիպումներ ունեցել աշակերտութեան եւ ծնողների հետ, որը դրական ազդեցութիւն եւ արդիւնք է գրանցել:

- Կրթական խորհրդի աշխատանքներում իր յատուկ նշանակութիւնն ունի մեր դպրոցներում ազգային դաստիարակութեան խնդիրը, որի իրագործման համար տարբեր առիթներով թէ՛ կից յանձնախմբերը, եւ թէ՛ դպրոցների փոխտեսուչներն ու ծնողական խորհուրդները ծրագրել եւ գործադրել են տարբեր աշխատանքներ ազգային-կրօնական տօների, Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի, Արցախի զօրակցութեան եւ այլ առիթներով:

Այս ծիրում յատկանշական է ապրիլեան դէպքերից յետոյ գործադրած «Նամակ հայ զինւորին» ծրագիրը, որտեղ աշակերտութեան կողմից գրւած շարադրութիւնները իրենց հասցէատէրերին յանձնւեցին Կրթական խորհրդի ատենապետի միջոցով եւ որը մեծ յուզում ու խանդավառութիւն առաջացրեց նրանց մօտ:

- Իրագործւել է Թեմական խորհրդի կողմից ճշտւած նւէրի (նիւթական պարգեւ) յանձնումը (2013-2014, 2014-2015 տարեշրջանների համար), որը ամէն տարի տրւում է այն հայ աշակերտներին, ովքեր բարձր նիշերով ընդունւում են պետական համալսարան:

Այս շրջանի կարեւոր իրագործումներից է եղել մեր բոլոր դպրոցների նիւթական ելք ու մուտքի պատկերը ստանալու համար միասնական ձեւ կիրառելու խնդիրը, որը կատարւել է մեր կազմի նիւթականի պատասխանատու Վարդգէս Եադգարեանի ջանքերի շնորհիւ:

- Այս տարեշրջանում մեր աշակերտները մասնակցելու են նաեւ Հայաստանի Օլիմպիադային, որի համար որոշ դասընթացներ ենք կազմակերպել, մասնակցելու ենք նաեւ Շուշիում կայանալիք ամենամեայ ասմունքի փառատօնին: Իսկ Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման համար եւս գործուղելու ենք երկու հոգու:

- Հայոց դպրոցներում հայեցի դաստիարակութեան եւ կրթական մակարդակի բարձրացման գործում հիմնական դեր ունեն մեր փոխտեսուչներն ու ծնողական խորհուրդները: Անցնող տարիների փորձը ցոյց է տւել, որ երբ մեր դպրոցներում ունեցել ենք կարող եւ գործունեայ ծնողական խորհուրդներ, աշխատանքը ընթացել է շատ սահուն եւ արդիւնաւէտ:

- Հայոց դպրոցների հիմնախնդիրներից մէկը նիւթականի դժւարութիւնն է. մեր հաշւարկներով ներկայում տարեկան միայն կրթական բաժնում շուրջ 300 միլիոն թուման սուբսիդ է վճարւում դպրոցների բացը լրացնելու համար:

Բացի նիւթականից, մեր հիմնական դժւարութիւնը նաեւ աշակերտութեան թւի սաստիկ նւազումն է, որը իր հետ բերում է զանազան խնդիրներ:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ