ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 01 Օգոստոսի 2020;
Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի Երեմիա 17.7-8։ Եսայի 61.3-7։ Բ Տիմոթէոս 1.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.20-32։

Կիրակի 02 Օգոստոսի 2020;
Գ. կիրակի զկնի Վարդավառի

Երկուշաբթի 03 Օգոստոսի 2020;
Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 04 Օգոստոսի 2020;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 05 Օգոստոսի 2020;
Պահք

Հինգշաբթի 06 Օգոստոսի 2020;
Սրբոցն Սոփիայ եւ Երից դստերացն՝ Պիստիսի,էլպիսի, եւ Ագապիայ։

Ուրբաթ 07 Օգոստոսի 2020;
Պահք

Շաբաթ 08 Օգոստոսի 2020;
Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.)

Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Գահակալութիւնը

Ուրախութեամբ յայտնում ենք, որ սոյն թւականի դեկտեմբեր ամսին Թեհրան է ժամանելու Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, հովանաւորելու իր ընտրութեան և օծման 20-ամեակի հանդիսութեանց:

Այս առիթով Թեհրանում  կայանալու է հերթական միջազգային, միջ-կրօնական յարաբերութիւնների շրջագծում երկխօսութեան համագումար, Իրանի Մշակոյթի և Միջազգային Հաղորդակցութեան Կենտրոնի նախաձեռնութեամբ: Յայտնենք, որ այս շրջագծում վերջին համագումարը կազմակերպւել էր Անթիլիասում: Այս տարւայ երկօրեայ համագումարի գլխաւոր թեման լինելու է «Կրօնք եւ բռնութիւն»:

Յայտնենք նաև, որ Իրանի Մշակոյթի և Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնն արդէն պաշտօնական հրաւէր է տւել Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, մասնակցելու սոյն համագումարին:

Վեհափառ Հօրը Թեհրանում դիմաւորելու և ընդունելութեան նպատակով, կեանքի է կոչւել յանձնախումբ, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Սոյն յանձնախմբի ատենապետն է Թ.Հ.Թ.-ի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը:

Յանձնախմբի միւս անդամներն են՝

- Արժ. Տ. Սահակ Քհնյ. Խոսրովեան

- Տկն. Արմինէ Սէթխանեան

- Պրն. Մինաս Աղանեանս

- Տկն. Ժանեթ Թարվերդեան

- Օրդ. Սեդա Թարվերդեան

- Տկն. Անեթ Բաղդասարեան

- Պրն. Հարմիկ Աւետեան

- Պրն. Յակոբ Յակոբեան

Յանձնախումբն արդէն իսկ սկսել է իր աշխատանքները:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com