Շարունակելով Թեհրանի քաղաքամասերի եկեղեցիների ծխականների հետ հանդիպելու իր աւանդութիւնը, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան հինգշաբթի 10 մարտ 2016-ի երեկոյեան հանդիպեց Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու ծխականների հետ, համանուն եկեղեցու սրահում։
Ուրբաթ 11 մարտ 2016-ի երեկոյեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում յընթացս երեկոյեան ժամերգութեան տեղի ունեցաւ նախատօնակ մեր հաւատոյ հօր ՛՛Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանց եւ մտանւելոյն ի Վիրապ՛՛ տօնին առիթով, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի եւ եկեղեցու հովիւներ՝ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանի եւ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի։
Գարնան ծաղկումին, փթթազարդումի հետ գալիս է Նորուզը, նոր տարին նոր յոյսերով, երազներով։ Նորուզեան այս օրհնաբեր եւ ուրախարար տօնի առիթով քրիստոնէական ջերմ սիրով ողջունում ենք իրանցի մեր եղբայրներին, քոյրերին, շնորհաւորում ենք ամէն մէկին, որտեղ որ լինի, տնում թէ գործատեղիում, սահմանում թէ դաշտում եւ բոլորին ի սրտէ մաղթում երջանկաբեր խաղաղ կեանք լի աստւածային օրհնութեամբ։
Շաբաթ մարտի 12-ին Ս. Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների և Խոր Վիրապ մտնելու յիշատակի տօնն էր: Սոյն տօնը, համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին և այս առիթով, նոյն օրը, համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
27 պատգամաւորների մասնակցութեամբ, մարտի 12-ի երեկոյեան ժամը 19:40-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում իր աշխատանքը շարունակեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 23-րդ նիստը, որի առաջին բաժինը գումարւել էր մարտի 8-ին:
Նախաձեռնութեամբ Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի եւ համագորածակցութեան հեռանկարով, ուրբաթ 11 մարտ 2016-ի կէսօրին մի հանդիպում կայացաւ Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան վարչութեան եւ Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան եւ Երիտասարդաց Յանձնախմբերի ներկայացուցիչների միջեւ ազգային առաջնորդարանի դահլիճում։
Հինգշաբթի 10 մարտ 2016-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ա. Աւետիսեան Բուժարանի խնամակալութիւնը։
Երկուշաբթի 7 մարտ 2016-ի առաւօտեան Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի արարողութիւն նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի, քահանայից դասի եւ ներկայութեամբ մեծ թւով հաւատացեալների։
«ԱԼԻՔ» - Երեքշաբթի, մարտի 8-ին, 30 պատգամաւորների մասնակցութեամբ, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 23-րդ նիստը:
«Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջնակարգ դպրոցի փոխտեսչութեան նախաձեռնութեամբ, կիրակի փետրւարի 28-ին տեղի ունեցաւ աշակերտական ֆուտբոլի խաղերի բացումը: