Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ Մշակոյթի Օրւայ Տօնակատարութիւն Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ

Տարիների աւանդոյթի է վերածւել Հայ Մշակոյթի տօնի առիթով Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ խորհրդին կից Մշակութային յանձնախմբի համագործակցութեամբ կազմակերպւող Հայ Մշակոյթի տօնը, որը իրականացւում է համայնքիս մատաղ սերունդի շնորհաշատ երիտասարդ-երիտասարդուհիների միջոցով: Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ընթացքում կազմակերպւած այս տարւայ ծրագիրը, իր բովանդակութեամբ դրսեւորեց յանձնառու եւ պահանջատէր հայ երիտասարդի անկոտրուն կամքը:

Այդ առիթով՝ չորեքշաբթի, հոկտեմբերի 28-ի երեկոյեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում իրականացաւ գեղարւեստական համապարփակ միջոցառում:

 Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբը՝ Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ: Ընթացքում, երգչախումբը իրականացրեց նաեւ դասական կատարումներ՝ հայ երգի նւիրեալներից, ինչպէս՝ «Ողորմեա ինձ Աստւած» խօսք եւ երաժշտութիւն՝ Մեսրոպ Մաշտոցի, «Ով մեծասքանչ դու լեզու» խօսք եւ երաժշտութիւն՝ Կոմիտասի եւ «Իմ ուսուցիչ» խօսք եւ երաժշտութիւն՝ Ռոբերտ Պետրոսեանի:

Ցուցադրւեց տեսաֆիլմ, որն ամփոփում էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Թեմական Խորհրդի և Կրթական խորհրդի կողմից կեանքի կոչւած 100-ամեակի յանձնախմբի կատարած աշխատանքները:

Ծրագրի գեղարւեստական բաժնում, Շուշիի ասմունքի մրցութեանը մասնակցած և երկրորդ մրցանակի արժանացած՝ Մինելի Մանուկեանը ասմունքեց Վահագն Դաւթեանի «Ռէքուէմ»-ից մի հատւած, իսկ երրորդ մրցանակի արժանացած՝ Մելանի Աղանեանցը, ասմունքեց «Դելէյաման»: Նոյն մրցութեանը մասնակցած՝ Անի Յովսէփեանն ասմունքեց Արտեմ Յարութիւնեանի «Ոսկին» բանաստեղծութիւնը, իսկ Էրիկա Իսաւին ասմունքեց Գէորգ Էմինի «Մենք»-ը:

Երգի կատարումներով հանդէս եկաւ Երազ Բանդարին՝ «Հայաստան աշխարհ» եւ Ամարաս Մեհրաբեանը՝ «Ազգ իմ փառապանծ» ստեղծագործութիւններով: «Հայաստան» երգը կատարեց Անի Յովհաննիսեանը:

Սաքսիֆոնով հանդէս եկաւ Դւին Զաղեանը, կատարելով՝ «Չարդաշ», հեղինակ՝ Փեդրօ Իթուռալդէ, դաշնամուրի մշակումը՝ Ս. Մինասեանի:‎  Դւինը 2015 թւականի մարտին, Հայաստանի Գիւմրի քաղաքում կայացած «Վերածնունդ» միջազգային փառատօնի յատուկ Դիպլոմակիրն է և գրաւել է չորրորդ տեղը:

Միջոցառմանը, հրաւիրեցին արտայայտւելու Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանին:

Արդէն գեղեցիկ աւանդոյթ է դարձել, որ իւրաքանչիւր հոկտեմբեր ամսին կազմակերպւած այս ձեռնարկին Թեհրանի հայոց թեմի առաջնորդի ստորագրութեամբ, Կրթական խորհրդի կողմից գնահատագրեր են տրւում ուսումնական անցեալ տարերջանում հանգստի կոչւած հայ ուսուցիչ-ուսուցչուհիներին եւ պաշտօնեաներին:  Այս տարի հանգստի կոչւեցին երեք  ուսուցչուհիներ եւ մէկ ուսուցիչ՝

  • Տկն. Քլարա Աղախանեանը
  • Տկն. Հիլդա Աղախանեանը
  • Տկն. Կարինէ Ասատրեանը
  • Տէր Մեսրոպ քահանայ Ռաթէոսեանը

Հանգստի կոչւած ուսուցիչների անունից արտայայտւեց Տկն. Քլարա Աղախանեանը:

Վերջում Թեհրանի հայոց թեմի առաջնորդի, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի ատենապետների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին հանգստի կոչւած ուսուցիչներին:

Ապա եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց արտայայտւելու՝ Թեմակալ Առաջնորդը:

Ձեռնարկի հաղորդավարներն էին՝ Անայիս Աբնուսեանը եւ Լէօ Ծատրեանը:

Ծրագրի աւարտին կազմակերպւել էր համեստ ընդունելութիւն:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ