Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Հայ Գրքի» Ցուցահանդէս

Թւականիս  հոկտեմբերի  8-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու  բակում, երեկոյեան ժամը 5-ին, մեկնարկը տրւեց  «Հայ գրքի» 13-րդ  ցուցահանդրսի՝ «Տէրունական աղօթք»-ով, որը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու դպրաց դասը, գեղարւեստական ղեկավար՝ դկ. Էլիպս Մասեհեանի, խմբավար՝ Կարինէ Մուրադեան, որից  յետոյ խումբը ներկայացրեց այլ կատարումներ եւս:  Օրւայ հաղորդավարն էր՝ Նորիկ Ղարաբէգեանը, որը կազմակերպիչ յանձնախմբի անունից ողջունեց ներկաներին:

Միջոցառման գեղարւեստական բաժնում, ասմունքային կատարումներով հանդէս եկաւ  Հ. Մ. «Սիփան» միութեան  մանկապատանեկան գրական խումբը, գեղարւեստական ղեկավար՝ Արփի Ալլահվերդեան:  Ջութակի կատարումով հանդէս  եկաւ Լարա Նազարեանը, իսկ սաղմոս ասացին՝ Արփա Աղաջանեանը եւ Էլիանոր Մարգարեանը:  Ծրագրի յաջորդ բաժնում «Նարեկ» մանկական համոյթը հանդէս եկաւ երգերի կատարմամբ:  Համոյթի ղեկավարն է՝ Գիտա Եասերեանը:

Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Թ. Հ. թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:  Թեմակալ առաջնորդը գնահատելով ներկաների խուռներամ մասնակցութիւնը գրքի ցուցահանդէսի բացման հանդիսութեանը այսպէս արտայայտւեց՝ «Գիրքը իր էութեան մէջ, արտացոլանքն է մարդու հոգեկան աշխարհի:  Այսօր մեր ժողովրդի կեանքում հայ գիրքը մեր պատիւն է եւ մեր փառքը»:  Թեմակալ առաջնորդը աւելացրեց՝ «Հայ գիրքը մեր պատմութիւնն է եւ եթէ ուզում ենք մեր պատմութիւնը իր ամբողջութեան մէջ ու իր էութեան մէջ իւրացնել ու դրանով առաջնորդւել, պէտք է մօտենալ հայ գրքին»:  Վերջում սրբազան հայրը ասաց. «Քրիստոնէական յանձնախմբի կողմից կազմակերպւած այս ցուցահանդէսը մեր չնչին պարտքն է մեր թարգմանիչ վարդապետներին եւ բոլոր այն երախտարժան անձնաւորութիւններին, որոնք իրենց կեանքը հայ գրքով իմաստաւորեցին: Հետեւաբար ես կոչ եմ անում ձեզ  եւ մեր ժողովրդին, որ իր կեանքը  չխզի հայ գրքի  հետ եւ այդպիսով աւելի հայանայ, աւելի քրիստոնեայ դառնայ, աւելի ամուր ու զօրեղ  դառնայ  ու պահանջատէրը եւ իրաւատէրը  դառնայ իր ժողովրդի արժէքներին եւ պատմութեանը»:

Նշենք, որ օրւայ միջոցառմանը ներկայ էին՝ Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը,  Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հայրերը, Թ.Հ.Թ Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի և Կրթական խորհրդի, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչները:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ հոկտեմբերի 14-ը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 07 Ապրիլի 2025;
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Շաբաթ 12 Ապրիլի 2025;
12 ապրիլ Ղազարոսի յարութիւն

Կիրակի 13 Ապրիլի 2025;
13 ապրիլ, Ծաղկազարդ

Երկուշաբթի 14 Ապրիլի 2025;
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 15 Ապրիլի 2025;
15 ապրիլ, Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
Աւագ Ուր. Պահք: Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
Աւագ Շաբաթ. Ճրագալոյց Ս. Զատկի

Կիրակի 20 Ապրիլի 2025;
Կիրակի. Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ԶԱՏԻԿ)

Երկուշաբթի 21 Ապրիլի 2025;
Երկուշաբթի, Ս. Զատկի Յիշատակ մեռելոց

Երեքշաբթի 22 Ապրիլի 2025;
Երեքշաբթի,Գօր Զատիկի

Չորեքշաբթի 23 Ապրիլի 2025;
Դ օր Սուրբ Զատիկի,

Հինգշաբթի 24 Ապրիլի 2025;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 25 Ապրիլի 2025;
Զ օր Սուրբ Զատիկի

Շաբաթ 26 Ապրիլի 2025;
Է օր Սուրբ Զատիկի

Կիրակի 27 Ապրիլի 2025;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ