Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ս. Մինասի Անւանակոչութեան Տօն

Դեկտեմբերի 7-ը, համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Գրաբոսի, որ իր քարտուղարն էր և Եւրոգինէսի, որ իր գործակիցն էր, յիշատակի օրն է:

Սոյն  տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով, թւականիս երկուշաբթի, դեկտեմբերի 7-ին  համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, ուր պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը քարոզի սկզբին բացատրութիւններ տւեց սրբի և իր հետ նահատակւած ընկերների կենսագրութեան մասին, շեշտելով՝ «1720 տարի առաջ, Եգիպտոսի հեռաւոր մի անկիւնում նրանք վկայեցին Քրիստոսին և իր Աւետարանին:  Սրբերի նահատակութիւնն Աշտարակ է եկեղեցու համար, այսինքն ամուր պաշտպան է եկեղեցւոյ, իսկ նրանց նահատակութիւնը և արիւնն եղաւ սերմ՝ եկեղեցու համար, որ իր կարգին նոր հասկեր տւեց և քրիստոնէութիւնը ծաղկեցրեց, պայծառեցրեց և հասցրեց այնտեղ, ուր որ հասաւ»:

Առաջնորդ Սրբազանն իր քարոզի միւս բաժնում աւելացրեց՝ «Հաւատքը մարդկային կեանքի մէջ ինչ է, եթէ ոչ մարդու կեանքի այն ուժը և այն կարողութիւնը, որ նրան այս աշխարհից անդի աշխարհի մէջ իրականանալիք ճշմարտութիւնները տեսնելու և ընդունելու կարողականութիւնը:  Յաւիտենական կեանքը իրականութիւն է և այդ իրականութեան հեռանկարով մենք պէտք է գործենք և աշխատենք»:

Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Մինասի մասունքը կրող արծաթեայ աջով, 2015 թւի յուլիսի 18-ին, Լիբանանում - Պրիքֆայա Մ.Տ.Կ.Կ. «Սուրբ Աստւածածին» Վանքում օրհնւած նոր Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը:

Քանի որ, նոյն օրը համընկնում է 1988 թւականի, Հիւսիսային Հայաստանի, Լենինականի և Սպիտակ քաղաքի աղէտալի երկրաշարժի դէպքին, ջրօրհնէքի արարողութեան աւարտին, կատարւեց նաև Հոգեհանգիստ՝ սոյն աղետի աւելի քան 26000 անմեղ զոհերի հոգու հանգստեան համար:

Սրբազան Հայրն այս աղետի վերաբերաեալ արտայայտւեց՝ «Այսօր դեկտեմբեր 7-ն է, 27 տարիներ առաջ այս ժամերին, Հայաստան աշխարհը ահաւոր երկրաշարժի բերումով ցնցւեց: Տասնեակ հազարաւոր հայորդիներ այդ աղետին զոհ գնացին, մեր երկրի ամբողզ հիւսիսային բաժինը քարուքանդ եղաւ, որոնց հետքերը մինչև հիմա մնում են:  Այդ երկրաշարժի աւերւածութիւնն այնքան խոր և ծանր է, մինչև այսօր Գիւմրիի մէջ ընտանիքներ կան, որ տակաւին տուն չունեն:    Ձեզ կոչ եմ անում, որ աղօթէք զոհւածների հոգիների խաղաղութեան համար, աղօթէք մեր վերածնւած ժողովրդի համար:  Այսօր Հայաստանում դեռևս կարող է լինեն մարդիկ, որոնք մոռացել են դեկտեմբերի 7-ը, բայց պատմութեան մէջ արձանագրւած այդ չարաղետ դէպքը մնում է մեր պատմութեան էջերի մէջ, որպէս մի սև էջ»:

Ապա Առաջնորդ Սրբազանն իր խօսքը ուղղելով ներկաներին ասաց՝ «Եկէք աղօթենք նաև, որ Աստւած խաղաղութիւն պարգևի աշխարհին, Հայաստանին, Իրանեան մեր հայրենինք և ընդհանրապէս ամեն տեղ, որովհետև այսօր աշխարհը որևէ մի ժամանակից աւել կարիք ունի խաղաղութեան:  Եկէք աղօթենք, որպէսզի լռեն պատերազմները, դադարւեն զէնքերը և սէր ու խաղաղութիւն հաստատւի մարդկանց հոգիների մէջ»:

Վերջում հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 20 Մարտի 2023;
ԻԹ օր Մեծի Պահոց Եբրայեցիներ 1.1‐14։

Երեքշաբթի 21 Մարտի 2023;
Լ օր Մեծի Պահոց ԵՍԱՅԻ 7.10-8.10

Չորեքշաբթի 22 Մարտի 2023;
ԼԱ օր Մեծի Պահոց Ելք 4.1‐21։ ՅՈՎԵԼ 3.9‐22։

Հինգշաբթի 23 Մարտի 2023;
ԼԲ օր Մեծի Պահոց Ես 53.1-54.5: Ա. Կր 15.1-28:

Ուրբաթ 24 Մարտի 2023;
ԼԳ օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 10.1‐15։ Հոբ 19.1‐29։ Եսայի 45.1‐13։

Շաբաթ 25 Մարտի 2023;
ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն Իմաստութիւն Սողոմոնի 1.15-2.22։ Միքիա 7.7-10։ Փիլիպեցիներ 1.12-21։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.24-28։

Կիրակի 26 Մարտի 2023;
Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան) Եսայի 66.1-24։ Կողոսացիներ 2.8-3.17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 22.34-23.39։

Երկուշաբթի 27 Մարտի 2023;
ԼԶ օր Մեծի Պահոց Դանիէլ 7:2-27, Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 12:1-7

Երեքշաբթի 28 Մարտի 2023;
ԼԷ օր Մեծի Պահոց Ա Կորնթացիներ 12.8‐27։

Չորեքշաբթի 29 Մարտի 2023;
ԼԸ օր Մեծի Պահոց Ելք 4.21‐5.3։ Զաքարիա 9.9‐16

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ