Բերկրանքով և խոր գոհունակութեամբ ուրախ ենք յայտարարելու, որ՝ Տկն. Սուդաբէ և Պրն. Ռահմաթ Ֆաթեմի անուններով հայրենակիցներ, տօնական այս բարեբաստիկ օրերին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանին են նւիրել 100 կգ. բրինձ, 100 կգ. շաքար, 100 կգ. շաքարաւազ և 50 լիտր իւղ, համայնքիս կարիքաւոր ընտանիքներին տրամադրելու խնդրանքով:
Շնորհակալութեամբ և երախտիքով ընդունեցինք մարդասիրական սրտաբուխ այդ նւէրը, որը փոխանցւեց թեմիս Կարիքաւորներին Օժանդակող Մարմնին յատկացնելու ուր որ հարկն է:
Չենք կասկածում այս և նման մարդասիրական վերաբերմունքները ինչպէս միշտ անպակաս են համայնքների մօտ, այն վստահ համոզումով, որ ինքնակամ և ազնիւ նման բարեսիրութիւնները փոխարինւում են բազմապատիկ: