Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Համայնքապետերի Նոր Տարւայ այցելութիւնը՝ Թեհրանի Երեք Ծերանոցներին

Արդէն գեղեցիկ աւանդութիւն է եղել 2012 թւականից, Թեհրանի երեք յարանւանական եկեղեցիների հոգեւոր Պետերի Նոր Տարւայ այցը Թեհրանի հայ Ծերանոցներին։

Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասենեակի կազմակերպութեամբ եւ հովանաւորութեամբ Գրասենեակի երեք համայնքապետերի՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Եպս. Սարգսեան, Գրպծ. Տ. Սարգիս Արք. Դաւթեան եւ Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանի այցը նոր տարւայ առիթով Սօսէ Մայրիկ, Չիլոյեան եւ Ս. Գէորգ եկեղեցու ծերանոցները. այս առիթով նրանց ընկերակցեց Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը։

Երեք ծերանոցները օժտւած են մտերմիկ օջախի բոյրով իրենց տատիկներով ու պապիկներով, աշխատակազմով եւ վարչութեան անդամներով։

Երբ մուտք գործեցինք, գերզգալի էր մթնոլորտի ջերմութիւնը, խնամողների սէրն եւ բարձր յանձնառութիւնը իրենց առաքելութեան եւ աշխատանքի  նկատմամբ։

Իրօք, որ վարչութեան անդամների եւ խնամողների մտերմիկ վերաբերմունքը բոլոր ծերերի հետ թէ ուրախալի եւ թէ յուզիչ էր, թէ ինչպիսի համբերութեամբ եւ սիրով են լցւած, որ կարծես այդ սէրը Աստւածային է, եւ իրենց հարազատ ծնողներն են, եւ այնպիսի պատասխանատւութեամբ ու խնամքով փայփայում ու շոյում են, որ երբէք իրենց հեռու չզգան հարազատ ընտանիքներից ու կարծես թէ գտել են իրենց երկրորդ ընտանիքը։

Ծերանոցները այցելելիս հիւրերին դիմաւորեցին ծերանոցի խնամակալ մարմինը,  արողջապահութեան պատասխանատուն Տկն. Հերմինէ Բաբայեանը եւ աշխատակազմը։

Հանդիպման սկզբում Սօսէ Մայրիկ եւ Ս. Գէորգ եկեղեցու ծերանոցների  վարչութեան ատենապետուհին՝ Տկն. Անահիտ Զարգարեանը բարի գալստեան խօսքով ողջունեց հիւրերին եւ ասաց, որ իրենց ծերանոցների համար մեծ պարծանք ու պատիւ է, որ նոր տարւայ օրերին երեք համայնքապետ Հոգեւոր Հայրերի ներկայութիւնն են վայելում եւ ստանում իրենց օրհնութիւնը։ Ապա Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանը շնորհաւորեց բոլոր ներկաների Նոր Տարին եւ Ս. Ծնունդը եւ մաղթեց բոլորին առողջութիւն եւ իր գոհունակութիւնը յայտներց, որ կրկին Ամենակալ Տէրը առիթ է ընծայել որ վայելեն տատիկ-պապիկների ներկայութիւնը,   նրանց մաղթելով, որ 2016 թւականը բոլորի համար լինի առողջութեան եւ յաջողութեան տարի։

Գրպծ. Սարգիս Եպս. Դաւթեանը եւս արտայայտեց իր մտքերը եւ զգացումները, քանի որ առաջին տարին էր, որ առիթը ընծայւել էր այցելել ծերանոցները։ Գերապայծառը շնորհաւորեց նոր տարին եւ ցանկացաւ իրենց քաջառողջութիւն եւ իր ուրախութիւնը յայտնեց որ կան նման վայրեր որ խնամք են տանում մեր տատիկ-պապիկներին նաեւ օրհնեց ծերանոցների խնամակալ մարմնիններին իրենց անվերապահ աշխատանքների համար։

Ապա Վերապատւելի Սերգէյ Շահվերդեանը իր սրտի խօսքը արտայայտեց, շնորհաւորեց ներկաներին եւ ցանկացաւ բոլորին առողջութիւն եւ յաջողութիւն այս նոր տարում եւ Ս. Ծննդեան տօների առիթով եւ այմենայն բարիք ցանկացաւ բոլորին։

Այնուհետեւ Գերշ. Սրբազան հայրերը այցելեցին Չիլոյեան ծերանոցը։

Ծերանոցը այցելելիս հիւրերին դիմաւորեցին Գրպծ. Սարգիս Եպս. Դաւթեանը, ծերանոցի խնամակալ մարմինը եւ առողջապահութեան պատասխանատու՝ Դկտ. ՐաՖՖի Զարգարեանը։

Երբ  մուտք գործեցին սրահ, բոլոր ծերերը անհամբեր սպասում էին  Սրբազան հայրերի այցելութեանը եւ իրեց ուրախութիւնը յայտնեցին որ կրկին հանդիպում են նրանց եւ կարող են իրենց օրհնութիւնը ստանալ։ Սրբազան հայրն էլ իր հերթին իր գոհունակութիւնը յայտնեց, որ կրկին Տիրոջ կողմից առիթը ընծայւել է իրեն որ հանդիպի եւ վայելի նրանց ներկայութիւնը, նաեւ շնորհաւորեց Նոր տարին եւ Ս. Ծնունդը եւ մաղթեց իրենց եւ աշխատակազմին առողջութիւն եւ յաջողութիւն։

Սարգիս Գերապայծառն էլ իր հերթին բարի գալուստ մաղթեց Սրբազան հօր եւ գրասենեակի պատասխանատու՝ Տկն. Շաքէ Եղիայեանին իր Աստւածահաճ աշխատանքի համար եւ ցանկացաւ առողջութիւն եւ նորանոր յաջողութիւններ այս նոր տարում։ Ապա Պրն. Հենրիկ Յակոբեանը իր բարի գալստեան խօսքով, ուրախութիւն յայտնեց որ կրկին Սրբազան հայրերին տեսնում են իրենց մօտ եւ վայելում են նրանց ներկայութիւնը եւ օրհնութիւնը։

Երեք ծերանոցների բնակիչներին ուրախացրեց  Ձմեռ պապին իր այցով, երգով ու պարով։ Նրանք ստացան  գեղեցիկ նւէրներ ու վայելեցին նրա ներկայութիւնը.  պապիկների ու տատիկների գեղեցիկ երգերը եւ արտասանութիւնները աւելիով ջերմացրեցին ծերանոցների մթնոլորտը։

Բոլոր ծերանոցները համեստ տօնական սեղանով հիւրընկալեցին սրբազան հայրերին իրենց պատրաստած թխւածքներով։

Ուժ ու կորով ենք մաղթում եւ Ամենակալ Բարձրեալից հայցում ենք երեք Համայնքապետ հոգերւոր Հայրերին եւ ծերանոցների բոլոր աշխատակազմին ու նրանց խնամակալ մարմիններին, քաջառողջութիւն, յաջողութիւն եւ օրհնաբեր ծառայութիւն յանուն Քրիստոսի եւ Իր եկեղեցուն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ