Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Աշխատանքի եւ Սոցապահովութեան Նախարարի եւ պետական հիւրերի այցը՝ «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն

«ԱԼԻՔ» - Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի աշխատանքի եւ սոցապահովութեան նախարար՝ դոկտ. Ալի Ռաբիին, նախարարի օգնական եւ Բարեկեցութեան կազմակերպութեան նախագահ դոկտ. Մոհսէն Բանդփէյը եւ նրանց ընկերակցող պատւիրակութիւնը, յունւարի 1-ի երեկոյեան այցելեց «Սօսէ Մայրիկ» հանգստեան տուն:

Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպմանը, ուր ներկայ էին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամ Նւարդ Քեշիշեանը, եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, հիւրերը այցելեցին հանգստեան տանը բնակւող տարեցներին: Նախարարը մէկ առ մէկ զրուցեց տարեցների հետ, այնուհետեւ կենտրոնական դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն, որը մեկնարկեց քհնյ. հօր կողմից Տէրունական աղօթքով: Ապա նախարարին եւ հիւրերին ողջոյնի խօսք ասաց Թեհրանի Հայ կանանց Բարեգործական ընկերութեան վարչութեան նախագահ Անահիտ Զարգարեանը: Նա հակիրճ ներկայացրեց ընկերութեան պատմական անցեալը ու ծաւալած աշխատանքները, բացատրութիւններ ներկայացնելով ընկերութեան վերահսկողութեան տակ գտնւող եւկու հանգստեան տներ՝ Ս. Գէորգ եկեղեցու շրջափակի եւ «Սօսէ Մայրիկ»-ի մասին: Նա նաեւ անդրադարձաւ առկայ խնդիրներին ու ղեկավարման դժւարութիւններին, եւ տարեցներին խնամելու ուղղութեամբ տարւող աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում, նախարարը կառավարութեան անունից շնորհաւորելով Ամանորը՝ անդրադարձաւ Իրանում կրօնական ու ազգային բոլոր փոքրամասնութիւնների խաղաղ գոյակցութեանը եւ կարեւորութեամբ խօսեց Իրանի Իսլամական յեղափոխութեան եւ Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայութեան կողմից դրսեւորւած անձնազոհութիւնների մաս: Նա աւելացրեց, քանի որ երկրի վերիվայրումների ժամանակ բոլորս միմեանց հետ ենք, ուստի անհրաժեշտ է, որ տօն օրերին եւս լինենք միմեանց կողքին, մանաւանդ՝ յարգելով տարեցներին: Տօնախմբութեան ընթացքում հայերէն եւ պարսկերէն երգերով ելոյթ ունեցաւ Զօրիկ Ֆարհադեանը:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ