Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ղոմի Գրքի Շաբաթը եւ Կրօնական Փոքրամասնութիւնների Ներկայացուցիչների Ներկայութիւնը

Իրանի իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան հաւաքականութիւնների եւ համայնքների գերատեսչութիւնը, հոգեւորականութեան մշակութային կարաւանը, կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ հրատարակչութեան ոլորտի գործիչներ չորեքշաբթի եւ հինգշաբթի նոյեմբերի 18-ին եւ 19-ին, հաւաքականութիւնների, համայնքների եւ մշակութային աշխատանքների գերատեսուչ՝ դոկտ. Ալի Ֆերէյդունիի, նոյն գերատեսչութեան կրօնների ու դաւանանքների հարցերով տեղակալ՝ Ալի Ալիփուրի եւ  կրօնական փոքրամասնութիւնների հարցերով վարչութեան պետ՝ Սաիդ Թաղաւիի ընկերակցութեամբ մասնակցեցին Ղոմում կազմակերպւած կրօնական փոքրամասնութիւնների մշակութային երկօրեայ այցին: Այս այցին մասնակցում էին հայ, հրեայ, ասորի եւ զրադաշտական փոքրամասնութիւնների հոգեւորականներ եւ իսլամական խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների երկու պատգամաւորներ:

Պատւիրակութեան մէջ թեհրանահայութեան ներկայացնում էին հոգեշնորհ տէր Գուրգէն քհնյ. Ներսիսեանը, հոգեշնորհ տէր Յակոբ քհնյ. Քեշիշեանը, Թեհրանի հայոց Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը, «Ալիք» օրաթերթի խմբագրութեան անդամ, իրանահայ գրող-բանաստեղծ՝ Վարանդը եւ Թեհրանի հայոց թեմի Յարաբերական մարմնի անդամ՝ Արթին Բաբայեանը:

Չորեքշաբթի նոյեմբերի 18-ին, Գրքի եւ ընթերցանութեան շաբաթւայ հետ միաժամանակ, կրօնական փոքրամասնութիւնների մի խումբ հոգեւորականներ ու ներկայացուցիչներ, Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան հաւաքականութիւնների եւ համայնքների գերատեսչութեան պատասխանատուների, ինչպէս նաեւ Հոզէ քաղաքական ուսումնասիրութիւնների միութեան պատասխանատուների ընկերակցութեամբ, «Օսարա» աստւածագիտական ուսումնասիրութիւնների միջազգային հիմնադրամի վայրում հանդիպում ու զրոյց ունեցան Այաթօլլահ-օլ-օզմա Ջաւադի Ամոլիի հետ: Հանդիպման սկզբում նախ դոկտ. Ֆերէյդունին ամփոփ զեկոյց ներկայացրեց Իրանում կրօնական փոքրամասնութիւնների մշակութային ու հասարակական վիճակի մասին ու նաեւ անդրադարձաւ պետական կառոյցների ու յատկապէս հաւաքականութիւնների եւ համայնքների գերատեսչութեան հետ նրանց ջերմ յարաբերութիւններին: Այնուհետեւ Իրանի արեւելեան ասորական եկեղեցու առաջնորդ՝ Արք. Բենեամինը նիստին ներկայ ոչ-մուսուլման հոգեւորականների, իսկ Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամաւոր՝ դոկտ. Սիամաք Մերէ Սեդղը՝ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների անունից արտայայտւեցին Իրանում աստւածային կրօնների հետեւորդ հայրենակիցների վայելած անվտանգութեան ու անդորրի մասին:

Հանդիպման ընթացքում Այաթօլլահ-օլ-օզմա Ջաւադի Ամոլին շնորհաւորելով Գրքի ու ընթերցանութեան շաբաթւայ կապակցութեամբ, ասաց. «Յոյսով ենք, որ աստւածային բոլոր կրօնների հետեւորդների սրտակցութիւնը մեզ կառաջնորդի դէպի մեր բոլորի իրական ու ճշմարիտ նպատակակէտը»:

Նա իր արտայայտութիւնների աւարտին աւելացրեց. «Աստուածային մարգարէներից իւրաքանչիւրը հաստատել է իրեն նախորդած մարգարէներին, հետեւաբար կրօնների հետեւորդներն էլ պիտի հաստեն միմեանց: Պատերազմով ու զէնքով հասարակութիւնը քաղաքակիրթ չի կարող դառնալ: Բոլոր երկրների քաղաքակրթութիւնն ու երջանկութիւնը պայմանաւորւած է աստուածային աղբիւրների, ինչպէս նաեւ գիտութեան ու գրչի հանդէպ ուշադրութեամբ: Աստւածային բոլոր կրօնները արդարութեան, խոհեմութեան ու խաղաղութեան կոչ են անում հասարակութիւններին եւ մեզանից պահանջում են յարգել միմեանց ու իրար կողքի գիտակից ու արդար կեանք վարել»:

Ղոմի կրօնների ու դաւանանքների համալսարան այցելութիւնը եւ այս համալսարանի աշխատանքների հետ ծանօթանալը Ղոմ ուղեւորւած կրօնական փոքրամասնութիւնների պատւիրակութեան երկրորդ ծրագիրն էր, որը տեղի ունեցաւ նոյն օրը երեկոյեան: Այս այցի ընթացքում պատւիրակութեան անդամները նախ հանդիպեցին համալսարանի տնօրէն՝ պրն. Նաււաբի հետ եւ ապա այցելեցին համալսարանի գրադարանն ու հրատարակչութեան կենտրոնը: Այցի այս բաժնի աւարտին պատւիրակութեան անդամները որպէս յիշատակ լուսանկարւեցին համալսարանի պատասխանատուների հետ եւ պատւիրակութեան անդամներին նւիրեցին համալսարանի հրատարակած քանի հատոր գրքեր:

Այս այցի ժամանակ դոկտ. Ֆերէյդունին նշեց. «Թէեւ այս գերատեսչութեան փոքրամասնութիւնների բաժնի գործունէութիւնն աւելի քան  20-ամեայ անցեալ ունի, սակայն նոր կառավարութեան շրջանում նպատակ ունենք ընդլայնել աստւածային կրօնների հետեւորդ մեր հայրենակիցների հետ համագործակցութեան ոլորտը եւ միայն չսահմանափակւել նրանց հասարակական ու կրօնական միջոցառումները թոյլատրելու եւ դրանց վերահսկելու աշխատանքով»:

Հանդիպման ժամանակ պրն. Նաււաբն էլ ընդգծեց. «Այս համալսարանն իր տեսակի մէջ եզակի է, քանզի զբաղւում է ոչ միայն աստւածային կրօններով, որի ներկայացուցիչներն այսօր այցելել են այստեղ, այլ նաեւ ուսումնասիրութիւն է կատարում ոչ-աստւածային կրօնների բնագաւառում»:

Կատարւած համադրումների համաձայն չորեքշաբթի երեկոյեան Ղոմի նահանգապետը ներկայ գտնւելով կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականների ու ներկայացուցիչների պատւիրակութեան հաստատման վայրում նրանց հետ հանդիպում ու զրոյց ունեցաւ: Այս նիստի ընթացքում նախ դոկտ. Ֆերէյդունին անդրադարձաւ յիշեալ պատւիրակութեան Ղոմ քաղաք այցելելու պատճառներին եւ ապա արտայայտւեց մշակութային ու հասարակական համագործակցութիւնների ընդլայնման շուրջ: Հանդիպման ժամանակ Ղոմի նահանգապետ ճարտգ. Սեյէդ Մեհդի Սադեղին նոյնպէս անդրադարձաւ նման այցերի օգտակարութեանն ու բարիքներին:

Այս հանդիպման ժամանակ կրօնական փոքրամասնութիւնների որոշ ներկայացուցիչներ իրենց արտայայտութիւններում ուրախութիւն յայտնելով Ղոմ քաղաք կատարած այցի  կապակցութեամբ եւ օգտակար համարելով նահանգի կրօնական ու հոգեւոր պատասխանատուների ու գործիչների հետ հանդիպումներն, ընդգծեցին, թէ կրօնական փոքրամասնութիւնների ու խմբերի հետ առաւել համագործակցութիւնը սատարելու է իսլամական Իրանի բարգաւաճմանը:

Կրօնական փոքրամասնութիւնների հոգեւորականներից ու հրատարակչութեան ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած մշակութային պատւիրակութիւնը Ղոմ քաղաք կատարած երկօրեայ ուղեւորութեան շրջագծում հինգշաբթի նոյեմբերի 19-ի առաւօտեան այցելեց Այաթօլլահ Մարըաշի Նաջաֆիի գրադարանը եւ մօտիկից ծանօթացաւ գիտական ու մշակութային այս գանձարանին: Այցի ընթացքում Նաջաֆիի գրադարանի արարողակարգի բաժնի պատասխանատուն մատնանշելով այն կէտը, որ գրադարանը որակական ու քանակային տեսակէտից համարւում է երկրի ձեռագիր մատեանների առաջին գրադարանն, ասաց. «Թուրքիայի Սոլէյմանիէյի եւ Եգիպտոսի Դար-օլ-քեթաբից յետոյ Այաթօլլահ Մարըաշի Նաջաֆիի գրադարանը համարւում է տարածաշրջանում երրորդ մեծ գրադարանը»: Մոհամմեդ Ջաւադ Թալեբին ընդգծեց. «Շիաների գրքերի ծառայութեան տեսակէտից այս գրադարանն առաջին տեղն է գրաւում իսլամ աշխարհում»: Այաթօլլահ Մարըաշի Նաջաֆիի գրադարանը միակ գրադարանն է, որ հիմնադրւել է մի հոգեւորականի միջոցով՝ առանց պետական օժանդակութեան եւ ներկայումս այլ կարեւոր գրադարանների, այդ թւում Ազգային, Իսլամական խորհրդարանի եւ Ասթան Ղոդս Ռազաւիի գրադարանների գոյութեամբ հանդերձ պահպանել է իր ուրոյն տեղը:

Նա նշեց, որ գրադարանում են պահւում 85 հազար խորագրերով 45 հազար թանկարժէք ձեռագիր մատեաններ, որոնք վրաբերում են կրօնագիտութեանը, փիլիսոփայութեանը, մաթեմատիկային, պատմութեանը, աշխարհագրութեանը, ֆիզիկային ու քիմիային, բժշկագիտութեանը եւ հին ու նոր տարբեր գիտութիւններին եւ գրւած են եբրայերէն, պահլաւերէն, չինարէն, բուդայերէն ու սանսկրիտ լեզուներով:

Գրադարանում պահւող ամենահին ձեռագիրը այծի կաշւի վրայ քուֆի գրերով գրւած Ղուրան է, որը գրւել է աւելի քան 1300 տարի առաջ: Նաեւ գրադարանում է պահւում Էմամ Ռէզային վերարգրւող մի կտոր թուղթ, որի վրայ գրւած է «Մարիամ» սուրան եւ համարւում է գրադարանի ամենահին ցուցանմուշներից:

Ղոմում աստւածային կրօնների հետեւորդների մշակութային պատւիրակութեան վերջին ծրագիրը Այաթօլլահ Շահրեսթանիի միջոցով կազմակերպւած ճաշին մասնակցելն ու նրա հետ մտերմիկ հանդիպումն էր: Հինգշաբթի կէսօրին տեղի ունեցած հանդիպման ժամանակ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներից իւրաքանչիւրն արտայայտեց հասարակութեան փոքրամասնութեան ու մեծամասնութեան միջեւ մշակութային ու հասարակական ընդհանրութիւնների կապակցութեամբ իր տեսակէտը եւ գոհունակութիւն յայտնելով նման միջոցառումների կազմակերպման կապակցութեամբ ընդգծեց նման ծրագրերը յաճախակի դարձնելու նշանակութիւնը: Իհարկէ պատւիրակութեան որոշ անդամներ պահանջեցին վերատեսութեան ենթարկել փոքրամասնութիւններին վերաբերող կրօնական ու իրաւական որոշ օրէնքներ եւ այդ կապակցութեամբ մտքերի փոխանակում կատարեցին:  Հանդիպման ընթացքում Այաթօլլահ Շահրեսթանին ներկայացրեց փոխադարձ յարգանքի ու հանդուրժողականութեան հիման վրայ միջազգային ու կրօնական համագործակցութիւնների շուրջ իր տեսակէտները եւ ընդգծեց, որ շատ թիւրիմացութիւններ կարող են վերացւել նման հանդիպումների շնորհիւ, հետեւաբար անհրաժեշտ է շարունակել նման օգտակար այցերը: Նա նաեւ ընդգծեց. «Տարաձայնութիւնը մարդկային հասարակութեան անհրաժեշտութիւններից է, որը զարգացման ու յառաջադիմութեան պատճառ է դառնում, բայց դա այն տարաձայնութիւնը չէ, որ հանգեցնում է բռնութեան ու անարդարութեան: Բնակաբար ցանկացած ժողովուրդ ճիշտ ապրելու համար ունի իր օրէնքներն ու կանոնները եւ եթէ տարբեր մարդիկ յարգեն ու գործադրեն այդ օրէնքները դա բաւարար կարող է լինել կանխելու համար բարդութիւնները: «Սեփական անձի գոյատեւման համար ուրիշին կրճատելու» կանոնը, որն այսօր չարաշահման է ենթարկւում համաշխարհային տիրակալների միջոցով աշխարհում ու յատկապէս Միջին Արեւելքում նման խնդիրների առաջացման պատճառ է դարձել: ԻԼԻՊ-ի առաջացումն էլ նոյն մօտեցման արդիւնքն է»:

Վերջում կրկին պիտի ընդգծել, որ թիւրիմացութիւնների վերացման եւ խաղաղ գոյակցութեան ամրապնդման համար անհրաժեշտ են համարւում նման այցերի կազմակերպումն ու ընդլայնումը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ

Կիրակի 22 Դեկտեմբերի 2024;
Ե կիր. Յիսնակի Եսայի 40.18-31։ Եբրայեցիներ 4.16-5.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.9-14։

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ