Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ԺԸՆԵՒՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՔՐԻՍՏՈՆԵԱՅ-ԻՍԼԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ (15-18 նոյեմբեր 2015)

Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Ժընեւում Շւեցարիա, մասնակցեց Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնի միջ-կրօնական բաժանմունքի տնօրէնութեան եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ կազմակերպութեամբ գումարւած համագումարին, որի թեման էր «Կրօն, խաղաղութիւն եւ բռնութիւն»:

Սոյն համագումարին մասնակցում էին Իրանից, Լիբանանից, Փաքիստանից, Անգլիայից, Գերմանիայից եւ Ամերիկայից իսլամագէտներ, համալսարանի դասախօսներ:

Յայտնենք, որ սոյն համագումարը հերթաբար տեղի է ունենում Թեհրանում եւ Ժընեւում Մշակոյթի եւ Իսլամական Միջազգային Հաղորդակցութեան կենտրոնի միջ-կրօնական երկխօսութեան տնօրինութեան եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի միջեւ:

Համագումարի մասնակիցներից իւրաքանչիւրը համագումարի թեմայի առնչած նիւթով ելոյթ ունեցաւ: Սեպուհ Սրբազան իր կարգին յատուկ դասախօսութեամբ ելոյթ ունեցաւ նիւթ ունենալով «Համագործակցութիւն կրօնական եւ քաղաքական ղեկավարութեան միջեւ ի խնդիր հաստատուն եւ մնայուն խաղաղութեան»: Իր ելոյթում Սեպուհ Սրբազանը կարեւորեց փոխադարձ վստահութեամբ երկխօսութեան եւ համատեղ գործակցութեան, որովհետեւ առանց վստահութեան կարելի չէ համագործակցութիւն: Իր դասախօսութեան մի այլ բաժնում Սրբազանը շեշտեց հրամայական պահանջքը իրական, վաւերական եւ անշահախնդիր երկխօսութեան: Առանց կրօնների միջեւ երկխօսութեան կարելի չէ հասնել բաղկացւած արդիւնքի, եզրակացուց Սեպուհ Սրբազանը:

Ընդհանուր զրոյցի շրջագծում Սեպուհ Սրբազանը դրականօրէն արտայայտւեց Իրանում ապրող կրօնական փոքրամասնութիւնների կրօնական ազատութիւնների մասին, դրւատելով յատկապէս Հոգեւոր Առաջնորդին առողջ եւ ողջմիտ կեցւածքի կրօնական փոքրամասնութիւնների նկատմամբ մի այլ տեղում էլ Սրբազանը բողոքեց Լիբանանում «Հըզբալլա» կուսակցութեան որպէս ծայրահեղական շարժում Ալղայիդայի շարքին դասելուն դէմ, յաւելելով որ «Հըզբալլա» այսօրերի Լիբանանեան քաղաքական կեանքում մեծապէս դրական եւ հաւասարակշռւած իր քաղաքականութեամբ կայունութեան գլխաւոր երաշխիքներից մէկն է:

Միւս դասախօսները իրենց կարգին կարեւորութեամբ շեշտեցին անհրաժեշտութիւնը փոխադարձ յարգանքի եւ սիրոյ, որոնցով կարելի կը լինի վայելել կրօնին (կրօնների) մարդկութեան պարգեւած երջանկութիւնն ու խաղաղութիւնը:

Ժողովականները երեքշաբթի երեկոյեան հիւրը եղան Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Վարչութեան, որի հետ ունեցան յատուկ նիստ, որից յետոյ տեղի ունեցաւ պաշտօնական ընթրիք ի պատիւ իսլամ-քրիստոնեայ համագումարի մասնակիցներին:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 20 Սեպտեմբերի 2022;
Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ Առակներ 23.15-25։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.20-23։

Չորեքշաբթի 21 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.10-23։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.17-23։

Հինգշաբթի 22 Սեպտեմբերի 2022;
Սրբոց հայրապետացն Բարաղամու, Անթիմոսի եւ Երանոսի Իմաստութիւն Սողոմոնի 10.9-12։ Մաղաքիա 2.5-7։ Ա Պետրոս 5.1-7։ Յհ 10.11-16։

Ուրբաթ 23 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 11.30-12.9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.28-33։

Շաբաթ 24 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Գէորգայ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 42.1-8։ Բ Կորնթացիներ 1.3-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.2-9։

Կիրակի 25 Սեպտեմբերի 2022;
Գ կիրակի զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի ԱՌԱԿՆԵՐ 3.18-26։ Եսայի 65.22-25։ Գաղատացիներ 6.14-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.30-36։

Երկուշաբթի 26 Սեպտեմբերի 2022;
Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն ԱՌԱԿՆԵՐ 13.1-7։ Միքիա 7.18-20։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 12.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.22-30։

Երեքշաբթի 27 Սեպտեմբերի 2022;
Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ Ողբ 3.22-56։ Բ Տիմոթէոս 3.10-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1-12։

Չորեքշաբթի 28 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.10-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.35-45։

Ուրբաթ 30 Սեպտեմբերի 2022;
Պահք Բ Կորնթացիներ 12.19-13.4։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 11.15-25։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ